Ոստիկանությունում ցանկացած արարքի համար ես պատասխանատվություն եմ կրում. Արամ Ղազարյան

Ոստիկանությունում ցանկացած արարքի համար ես պատասխանատվություն եմ կրում, իսկ մնացածն ինչ արվել է, կատարվել է իրավական գործընթացների շրջանակում։ Այս մասին Հովհանավանքում, պատասխանելով 24 News.am-ի լրագրողի այն հարցին, որ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու հրամանը նման կերպով՝ համայնքապետարանի գույքը ջարդել, նյութական վնաս պատճառել, ինքն էր տվել, ասաց ոստիկանապետ Արամ Ղազարյանը։


«Ցանկացած իրավիճակի համար, այո պատասխանատու եմ»,-ասել է ոստիկանապետը, պատասխանելով լրագրողի այն հարցին, որ Փարաքարում տեղի ունեցածի համար էլ է նա իրեն պատասխանատու համարում։


«Այս պահին մեր ունեցած ամբողջական ծավալով մեր աշխատանքներն իրականցված են։ Սակայն նախաքննությունը, երբ իրականցվում է, նախաքննության ժամանակ քննիչի հանձնարարություններով կատարվում են օպերատիվ միջոցառումներ»։


Քաղաքականություն