Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․ «Ժողովուրդ»
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի վերաբերյալ ընթացքի մեջ է որոշակի վարույթ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Հարցմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից պահանջել էինք տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
1. Արդյոք Անահիտ Մանասյանի վերաբերյալ ձեր հանձնաժողովում իսկապես հարուցվե՞լ է վարույթ։
2. Եթե այո, ապա ի՞նչ հիմքով եւ ո՞ւմ դիմումի կամ հաղորդման հիման վրա է այն հարուցվել։
3. Ի՞նչ հարցի շուրջ է վարույթը եւ ի՞նչ փուլում է ներկայումս գտնվում։
4. Ե՞րբ է նախատեսվում վարույթի ավարտը կամ եզրակացության ընդունումը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Գալստյանից օրաթերթը ստացել է հետեւյալ պատասխանը։
«Հանձնաժողովը, քաղաքացու դիմումի հիման վրա, 2025 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վարքագծի կանոնների առերեւույթ խախտման հիմքով հարուցել է վարույթ, որը գտնվում է ընթացքի փուլում։
Միաժամանակ, հաշվի առնելով, որ վարույթը ներառում է մասնավոր անձանց անձնական կյանքին վերաբերող գաղտնի եւ զգայուն տվյալներ, հիմք ընդունելով մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության պահպանման անհրաժեշտությունը եւ առաջնորդվելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հանձնաժողովի կողմից վարույթի հանգամանքների եւ դիմողի ինքնության վերաբերյալ այլ մանրամասներ վարույթի իրականացման ընթացիկ փուլում չեն կարող տրամադրվել»,- ասված է հարցմանն ի պատասխան։
Հանձնաժողովից օրաթերթին հորդորել են նաեւ հնարավորության դեպքում զերծ մնալ սույն վարույթի վերաբերյալ, մինչեւ դրա ավարտը, հրապարակում կատարելուց, իսկ օրենքով սահմանված կարգով՝ վարույթի իրականացման առավելագույն ժամկետը 2025 թվականի դեկտեմբերի 29-ն է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Իրավապահները խուզարկում են ԲՀԿ նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանի տունը. Լիա Սարգսյան
«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ իրավապահները խուզարկում են ԲՀԿ նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանի տունը: Հայտ...
315 մլն դրամ է ծախսվում էս մանկապարտեզի վրա, իրանց տները որ սաքրում են, սենց են սաքրում. Լոռու մարզպետ
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը տեսանյութ է հրապարակել և գրել.«110 երեխա 15 ամիս սպասում է Ալավերդու թիվ 6 մանկապարտեզի բաց...
Փաշինյանը Գարեգին Բ–ին հեռացնելու ժամկետ է դրել. «Իրավունք»
Կառավարության մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում են, որ Նիկոլ Փաշինյանը գործադիրի անդամների ու կողմնակիցների առաջ խնդիր...
«Արդեն 1200 անգամ ասել եմ, որ նման ծրագրեր չունեմ». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին հայտարարել է, որ մտադիր չէ բելառուս զինծառայողներ ուղարկել Ուկրաինա: Տեղեկ...