Հայաստանը և Իրանը բանակցում են պարզեցված մաքսային միջանցքի համաձայնագիր կնքելու շուրջ. ՊԵԿ նախագահ
Հայաստանի և Իրանի միջև պարզեցված մաքսային միջանցքի համաձայնագիր կնքելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում: Այս մասին հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:
«Հայաստանի և Իրանի միջև պարզեցված մաքսային միջանցքի համաձայնագիր կնքելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում բանակցությունները շուտով կավարտվեն»,- ասել է Հակոբյանը։ ՊԵԿ նախագահը ներկայացրել է նաև Վրաստանի հետ համագործակցության վերաբերյալ մանրամասներ։ «Վրաստանի հետ համատեղ կետի հարց ենք քննարկում և աշխատանքային խումբ է ձևավորվել՝ Գոգավան-Գուգուտի հատվածում համատեղ ծառայություն մատուցելու ուղղությամբ»,- նշել է Հակոբյանը:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ էլ մեծ թափով վերսկսվել է գործակցությունը կարողությունների զարգացման, մաքսային համակարգի սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև առանձին խելացի մոնիթորինգային համակարգերի ներդրման ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Մենք բացառիկ քարտեզագրական նյութեր ունենք՝ հայ-ադրբեջանական
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ պայմանավորվածություններ...
«Դիլիջանի պետական քոլեջի» երկու դասախոսի մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում փաստաթղթեր կեղ...
Մարիա Զախարովան` երեկ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման մասին
ՌԴ ԱԳՆ-ն լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացմամբ և կոչ է անում Երևանին ու Բաքվին զսպվածություն...
«Էս ինչ հետաքրքիր շարժ է տեղի ունենում Սոչիի հանդիպումից առաջ». Արման Աբովյան
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Էս ինչ հետաքրքիր շարժ է տեղի ունենում Սոչիի հանդիպումից առաջ:Տելեգրամյան ա...