Մարիա Զախարովան` երեկ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման մասին
ՌԴ ԱԳՆ-ն լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացմամբ և կոչ է անում Երևանին ու Բաքվին զսպվածություն ցուցաբերել, քայլեր ձեռնարկել դեէսկալացիայի ուղղությամբ և խուսափել ցանկացած գործողությունից, որը հղի է իրավիճակի հետընթացով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Խոսքը ՀՀ Սյունիքի մարզի և Ադրբեջանի Զանգելանի շրջանի սահմանի մասին է։ Փետրվարի 12-ին և 13-ին Ներքին Հանդ բնակավայրի մոտակայքում տեղի են ունեցել մի շարք զինված միջադեպեր, որոնց հետևանքով կան զոհեր և վիրավորներ»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով:
Զախարովան նշել է, որ տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրի իրագործմանը շուտափույթ վերադառնալու անհրաժեշտությունը։ Նա հիշեցրել է, որ եռակողմ պայմանավորվածություններ են կնքվել 2020 և 2022 թվականներին։
«Համոզված ենք, որ տարածքային վեճերը պետք է լուծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով զբաղվող երկկողմ հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում։ Պատրաստ ենք խորհրդատվական աջակցություն ցուցաբերել գործընթացին»,- եզրափակել Է Զախարովան։
Հիշեցնենք` փետրվարի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակ է բացել, ինչի հետևանքով կա 4 զոհ և 1 վիրավոր։
Նմանատիպ հոդվածներ
Վահան Քերոբյանը հրաժարական է տվել
Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Հրապարակվել է Վահան Քերոբյանի խափանման միջոցի հարցով որոշումը
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ Որոշումը...
Հայտնի է` երբ կհրապարակվի Վահան Քերոբյանի վերաբերյալը որոշումը
Դատարանը ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի վերաբերյալը որոշումը կհրապարակի ժամը 13:00–ին։ Տեղեկությունը հայտ...
Սուրեն Պապիկյանը և Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվեն Մյունխենում
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ևս վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում աշխատանքային այցով մեկնել է Գե...