ՌԴ-ի դեմ կկիրառվեն ամենախիստ պատժամիջոցները. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է Ռուսաստանի դեմ կիրառել ամենախիստ պատժամիջոցներն ու տնտեսական սահմանափակումները:
Ամերիկացի առաջնորդը թվիթերյան իր էջում գրել է, որ Մեծ Յոթնյակի պետությունների մյուս ղեկավարների հետ հինգշաբթի օրը կայացած առցանց ձևաչափով հանդիպմանը համաձայնեցրել են հետագա գործողությունները, որոնք վերաբերում են Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանմանը:
Ջո Բայդենը Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունն անվանել է «չարդարացված հարձակում»։ Բայդենը խոստացել է Ռուսաստանի դեմ կիրառել ամենախիստ պատժամիջոցներն ու տնտեսական սահմանափակումները։ «Մենք աջակցում ենք Ուկրաինայի խիզախ ժողովրդին»,- հավելել է ԱՄՆ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Ռուսաստանը գործողություն չսկսեր Ուկրաինայում, ապա ավելի մեծ ռիսկերի կբախվեր. Պուտին
Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունը հարկադրված քայլ էր Ռուսաստանի համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս...
Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հա...
Ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը. Արցախի ՊԲ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ՊԲ-ի ստորաբաժանումները փետրվարի 23-ին...
Ռուսաստանն ու Ադրբեջանը կխորացնեն ռազմական համագործակցությունը
Արդեն հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են Ռուսաստանի և Ադ...