Քաղաքականություն

Չեխիան Հայաստանի լավ գործընկերն է. Փաշինյանը հանդիպել է Չեխիայի վարչապետի հետ

Չեխիան Հայաստանի լավ գործընկերն է. Փաշինյանը հանդիպել է Չեխիայի վարչապետի հետ
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ։Վարչապետը հավաստիացրել է, որ Չեխիան Հայաստանի լավ գործընկերն է, եւ…

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ։

Վարչապետը հավաստիացրել է, որ Չեխիան Հայաստանի լավ գործընկերն է, եւ Հայաստանը հետաքրքրված է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով համագործակցության խորացմամբ։ 

 

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի կողմից Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար՝ նշելով, որ համաձայնագիրը համահունչ է ՀՀ բարեփոխումների օրակարգին եւ դրա արագ վավերացումը կնպաստի այդ օրակարգի արդյունավետ իրագործմանը։


Անդրեյ Բաբիշի խոսքով՝ Չեխիան եւս կարեւորում է Հայաստանի հետ փոխշահավետ ձեւաչափերով հարաբերությունների խորացումը եւ պատրաստ է քննարկել այդ ուղղությամբ հետագա համատեղ քայլերը։

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տնտեսական, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, ծառայությունների ոլորտներում համագործակցության հեռանկարներին։

 

Հայաստանի եւ Չեխիայի վարչապետերը մտքեր են փոխանակել նաեւ Եվրոպական միության շրջանակում փոխգործակցության, մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային զարգացումների եւ մարտահրավերների շուրջ։

Հայաստանի վարչապետը կարեւորել է Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։

 

Նմանատիպ հոդվածներ

Ապացույցներ կան Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ ՀՀ ՊՆ և ՀՀ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250