ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ջամշլու-Գեղարոտ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած
Փետրվարի 3-ին, ժամը 13։04-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջամշլու-Գեղարոտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է օգնություն։ Հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ջամշլու գյուղի վերջնամասում բախվել են «Zil» մակնիշի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1970 թ.) և «Ford» մակնիշի բեռնատարը (վարորդ Հ․ Զ․, ծնված 1985 թ.)․ վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, արգելափակված վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և պատգարակի օգնությամբ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։




Նմանատիպ հոդվածներ
Երևանում` «Մեգամոլ» առևտրի կենտրոնում, տղամարդը դանակի մի քանի հարված է հասցրել մեկ այլ տղամարդու
Այսօր՝ փետրվարի 4-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:Ժամը 16։30-ի ս...
Հայտնի է Նոր Արեշում պայթյունի զոհերի ինքնությունը. նրանք ամուսիններ էին
Ըստ նախնական տեղեկությունների՝ Նոր Արեշի 34 փողոցում տեղի ունեցած պայթյունից զոհված անձինք ամուսիններ են եղել՝ Հայկ Սողո...
Նոր Արեշի պայթյունը եղել է գազի արտահոսքի և բնակչի կողմից կրակայրիչը վառելու արդյունքում. մանրամասներ
2024 թվականի փետրվարի 05-ին, անհայտ քաղաքացուց, ապա նաև 911 ծառայությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի...
Երևանում թիվ 67 երթուղու ավտոբուսը բախվել է հողաթմբի. կան տուժածներ
Այսօր ժամը 14:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Jijiang մակնիշի ավտոբուսը Սեբաստիա փողոցում...