Եգիպտոսի ԱԳՆ-ն հայտարարություն է արել
Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում վկայում են այն մասին, որ հրեական պետությունը չունի վճռականություն՝ դադարեցնելու զինված հակամարտությունը պաղեստինյան անկլավում։ Նման հայտարարություն է արել Եգիպտոսի ԱԳՆ-ն՝ Գազայի հատվածում դպրոցի վրա իսրայելական վերջին հարվածի համատեքստում։
Եգիպտոսի ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ ասվում է․ «Ամեն անգամ, երբ միջնորդներն ակտիվացնում են ջանքերը՝ փորձելով Գազայի հատվածում հասնել հրադադարի, Իսրայելը հերթական կանխամտածված սպանությունն է անում խաղաղ բնակչության նկատմամբ, ինչը ակնհայտորեն ցույց է տալիս, որ իսրայելական կողմը չունի իրական քաղաքական կամք՝ դադարեցնելու այս դաժան պատերազմը»։
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի «շարունակվող հարձակումները Գազայի խաղաղ բնակիչների վրա» և պահանջել է միջազգային հանրությունից «միասնական դիրքորոշում մշակել այնպիսի հարցերի շուրջ, որոնք կերաշխավորեն Գազայի հատվածում պաղեստինցիների անվտանգությունը»։
Կահիրեն ընդգծել է, որ չնայած կողմերի բարձրացրած բոլոր խոչընդոտներին, Եգիպտոսի ԱԳՆ-ն կշարունակի «բոլոր անհրաժեշտ քաղաքական ջանքերը Գազայում հրադադարի շուրջ համաձայնության հասնելու համար»:
Հիշեցնենք՝ հաղորդվել էր Գազայի հատվածում գտնվող դպրոցին իսրայելական հարվածը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, տեղի է ունեցել լուսադեմին՝ առավոտյան աղոթքի ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
Պետք է վճռական և դաժան պատասխան ստանա․ Իրանից նախազգուշացում են արել
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրա...
Մոսկվան խորապես ցնցված է կատարվածից․ Զախարովա
Ռուսական կողմը Իսրայելին կոչ է անում ձեռնպահ մնալ Գազայում քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից։ Այս մասին գրել է...
Բաքվում անհանգիստ են Փեզեշքիանի` Ադրբեջանում իսրայելական կայաններին հարվածելու առաջարկի մասին հոդվածից
Ադրբեջանական APA գործակալությունը նշել է Բաքվի անհանգստության մասին բրիտանական The Telegraph պարբերականի հոդվածից, որում...
Մեդվեդևը սպառնացել է, որ ռուսական նորագույն տանկերը կհայտնվեն Բեռլինի կենտրոնում
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի տարածքում գերմանական ռազմական տեխնիկայի օգտագործման մասին...