Մեր առջև դրված է շատ բարդ խնդիր` ՀԱՄԱՍ-ի զինաթափումը և Գազայի վերականգնումը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը Երուսաղեմում բանակցություններ է վարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հաղորդում է Times of Israel-ը։


Կանգնելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կողքին՝ Նեթանյահուն գովաբանել է «Միացյալ Նահանգների հետ անգերազանցելի դաշինքն ու գործընկերությունը»։


«Սա փոխում է Մերձավոր Արևելքը և փոխում աշխարհը։ Այն ստեղծում է հնարավորություններ ոչ միայն անվտանգության, այլև խաղաղության համար, ինչի համար մենք շատ, շատ ջանասիրաբար ենք աշխատում», - ասել է Իսրայելի վարչապետը։


Նա Վենսին ասել է, որ տպավորված է «ձեր պարզությամբ, ձեր խորաթափանցությամբ, մեր ընդհանուր գործում ձեր համերաշխությամբ և այն անկեղծ բարեկամությամբ, որը ես տեսել եմ թե՛ համաժողովներում, թե՛ մեր անձնական հանդիպումներում»։ Իր հերթին, Վենսը խոսել է Գազայի հատվածում հրադադարի հետ կապված «ճակատագրական օրերի» մասին։


«Սրանք ճակատագրական օրեր են և մենք շատ ուրախ ենք բանակցությունների սեղանի շուրջ նստելու և Գազայի խաղաղության ծրագրի շուրջ միասին աշխատելու հնարավորության համար։ Մեր առջև դրված է շատ, շատ բարդ խնդիր, որը կայանում է ՀԱՄԱՍ-ի զինաթափման, Գազայի վերականգնման, Գազայում մարդկանց կյանքի բարելավման, ինչպես նաև ապահովելու մեջ, որ ՀԱՄԱՍ-ն այլևս սպառնալիք չներկայացնի Իսրայելում մեր բարեկամների համար»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Քաղաքականություն