Հայտնի է՝ ինչ պայմաններում են պահել Վարդան Ղուկասյանին․ փաստաբան
Ակնհայտ անմարդկային վերաբերմունք են դրսևորել Վարդան Ղուկասյանի դեմ․ լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
«Երեկվանից՝ ժամը 10։00-ից սկսած մինչ այս պահը Վարդան Ղուկասյանին սնունդ չեն տրամադրել, բայց նա առողջական լուրջ խնդիրներ ունի։ Այնտեղ չունի համապատասխան հագուստ, դեռ աշխատանքային հագուստով է, իսկ եղանակը երեկվանից հետո բավական փոխվել է, ջերմաստիճանը կտրուկ նվազել է։ Նա նաև հիգենիկ պայմաններից է զրկված։ Այսինքն՝ էդ 24 ժամվա ընթացքում եթե ես հասցրել եմ լվացվել, ուտել, հագուստս փոխել, նրան զրկել էին այդ հնարավորությունից ևս։ Այս ձերբակալության գործողությունը բացարձակ ապօրինի է։ Մարդուն երկու ամսով կալանավորել են ու քաղաքը զրկել ղեկավարից»,- ասել է Փոստանջյանը։
Նա դատարանի բակում ցույց է տվել իրեն տրված փաստաթուղթն ու ասել, որ այն կիսատ է, խոստացել են երեկոյան դատարանի ամբողջական որոշումը փոխանցել իրենց։
«Այս կիսատ փաստաթղթով նրանք Գյումրին զրկել են ղեկավարից։ Գործ ունենք ակնհայտ շինծու, պատվիրված գործի հետ, որը նպատակ ունի զրկել Գյումրիին կառավարվելու հնարավորությունից։ Նրանք ուզում են քաոս ստեղծել այնտեղ։ Փաստական որևէ հիմք գոյություն չունի»,- ասել է Փոստանջյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի վախերը մեղմելու ամենաուղիղ ճանապարհը դա է․ Միրզոյան
Եթե Ադրբեջանի մտահոգությունները անկեղծ են՝ որ Հայաստանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի...
Թաքեր Կառլսոնը խոստովանել է, որ Մոսկվան շատ ավելի գեղեցիկ է, քան ԱՄՆ-ի ցանկացած քաղաք
Մոսկվան ավելի հաճելի տպավորություն է թողնում, քան ԱՄՆ-ի ցանկացած քաղաք, Դուբայում կայացած Համաշխարհային կառավարության գա...
Բաբլոյանն ունի կասկածյալի կարգավիճակ, կարգավիճակի փոփոխություն առկա չէ. պաշտպան
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի Արամ Վարդևանյանը ՀՔԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ դեռ նախաքննության փուլում...
Խաբածներդ ու դրանց մասին էմոցիաները շատ ավելի թարմ են, ժողովուրդը չի գա հրապարակ. Սմբատ Գոգյան
ԲՈԿ նախկին ղեկավար Սմբատ Գոգյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետի կոչին, որով վերջինս քաղաքացիներին հրավիրել...