Թաքեր Կառլսոնը խոստովանել է, որ Մոսկվան շատ ավելի գեղեցիկ է, քան ԱՄՆ-ի ցանկացած քաղաք
Մոսկվան ավելի հաճելի տպավորություն է թողնում, քան ԱՄՆ-ի ցանկացած քաղաք, Դուբայում կայացած Համաշխարհային կառավարության գագաթնաժողովում ասել է ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը։ Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ինձ համար ապշեցուցիչ էր, որ Մոսկվան, որտեղ ես նախկինում երբեք չէի եղել, Եվրոպայի ամենամեծ քաղաքն է՝ 13 միլիոն մարդ, շատ ավելի գեղեցիկ էր, քան իմ երկրի ցանկացած քաղաք:
Ես պատկերացում չունեի այս մասին։ Այն շատ ավելի մաքուր է, անվտանգ և էսթետիկորեն ավելի գեղեցիկ: Նրա ճարտարապետությունը, սնունդը, ծառայություններն ավելի լավն են, քան ԱՄՆ-ի ցանկացած քաղաք»,- ասաց նա:
Միաժամանակ լրագրողը նշել է, որ նախատեսում է շարունակել ապրել ԱՄՆ-ում։
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանի արձագանքը հայկական կողմից արձակված կրակոցին անհամարժեք է». Բորել
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ու ՀՀ ԱԳ նախարար Արարա...
«Սա դեռ սկիզբն է». Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՆԳՆ՝ Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի և երկրի պետքարտուղար Թ...
Զախարովան՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հուշարձանների ոչնչացման մասին
Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, Մոսկվան ակնկալում է, որ Երևանը դա հաշվի կառնի։ Այս մասին...
Վարչապետի խոսքը մանիպուլատիվ կերպով կտրվել է կոնտեքստից և շրջանառվել. Նազելի Բաղդասարյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել...