Քաղաքականություն
Եթե Նեթանյահուն ժամանի Կանադա, նա կձերբակալվի. վարչապետ
Կանադան հարգում է Հաագայի Միջազգային քրեական դատարանի ձերբակալման օրդերը և եթե Նեթանյահուն ժամանի Կանադա, նա կձերբակալվի, ասել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին:
Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, նրա կաբինետի արդեն նախկին անդամ՝ պաշտպանության նախարարի պաշտոնից վերջերս հրաժարական տված Յոավ Գալանտի, ինչպես նաև Արևմուտքի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «ՀԱՄԱՍ» խմբավորման գլխավոր հրամանատար Մոհամեդ Դեյֆի ձերբակալության օրդեր է տվել։
Միջազգային քրեական դատարանը պնդում է՝ հիմքեր ունի եզրահանգելու, որ Նեթանյահու-Գալանտ զույգը քրեական պատասխանատվություն է կրում սովը որպես զենք կիրառելու, սպանությունների, հալածանքների և այլ անմարդկային արարքների համար։
Նմանատիպ հոդվածներ
Իշխող թիմը թափով լծվել է արտահերթ ընտրությունների նախապատրաստման գործընթացին
ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջողների բեղերին մեկը շատ նայի, կասի «սատանիստական բեղեր են». Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ու պահակախումբը ենթադրել են, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել և անմիջապես պառկել են գետնին. փաստաբան
ԱՄՆ-ն գաղտնի տեղեկություններ է ստացել Գրենլանդիայում գտնվող ռազմական օբյեկտներից․ ԶԼՄ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը վերադարձնում է միլիարդները․ Կատարը համաձայնել է ապասառեցնել 6 միլիարդ դոլար
Մեսրոպ Առաքելյան․ Տիգրանաշենի պատկանելությունը կասկածի տակ դնելը կարող է համարվել քրեական հանցագործություն
ԿԸՀ-ն ընդունում է, որ եղել են ընտրախախտումներ․ Արամ Վարդևանյան
Վահագն Հովակիմյանը չի կարող լինել անկախ և անաչառ. Արամ Վարդևարյան
5.0