Նիկոլ Փաշինյանն ու պահակախումբը ենթադրել են, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել և անմիջապես պառկել են գետնին. փաստաբան
Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ կասկածվողը 71-ամյա արցախցի Ալբերտ Առուստամյանն է։ Նրա ընտանիքի անդամներին (2 աղջկան և թոռնուհուն) նույն օրը, վերջիններիս կամքին հակառակ տեղափոխել են ոստիկանության Զեյթունի բաժին և պահել տեղում մինչև առավոտյան 07։00-ն։ Այս մասին գրում է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը:
«Ալբերտ Առուստամյանին, ով երկրորդ կարգի հաշմանդամ է, նույն օրը ևս ձերբակալել են, տեղափոխել ոստիկանության Զեյթունի բաժին, արժանացրել կոպիտ ու արհամարհական վերաբերմունքի, իսկ հաջորդ օրվա առավոտյան տեղափոխել ՁՊՎ։ Նույն օրը վերջինիս բնակության վայրը մանկահասակ երեխաների ներկայությամբ ենթարկել են խուզարկության՝ նույն տեսակի (սորթի) խնձոր գտնելու նպատակով։
Ականատեսները (փողոցի երեխաները) պատմում են, որ Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել են, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել և անմիջապես պառկել են գետնին»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև:Տարածքային կառավարման և ենթակառ...
ՀՀ քաղաքացիների մուտքն առանձին երկրներ արգելվում է հետևյալ պատճառով․ պարզաբանում ԱԳՆ-ից
Պարզաբանում Շենգենյան գոտու երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների համարՎերջին շրջանում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ստանո...
« Պուտինը այդ ամենը չի կարող վերադարձնել. նա պարզապես ժամանակ չի ունենա». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի զիջի տարածքներ հանուն խաղաղության։Նա նաև ընդգծել է, որ չե...
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարություն է արել
Իսրայելի պաշտպանության ուժերը վերջերս Գազայի հատվածում «ծանր մարտերի» ընթացքում սպանել են 200 զինված արմատականների։ Այս...