Իշխող թիմը թափով լծվել է արտահերթ ընտրությունների նախապատրաստման գործընթացին
«Իշխող թիմը վերջին շաբաթներին թափով լծվել է արտահերթ ընտրությունների նախապատրաստման գործընթացին։ Դրանով են զբաղված բնապահպանության եւ տարածքային կառավարման նախարարներ Ռոմանոս Պետրոսյանն ու Սուրեն Պապիկյանը, Փաշինյանի խորհրդական Արայիկ Հարությունյանը, աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
«Հրապարակ» թերթը գրում է. սկսել են այցելել կուսակցության մարզային կառույցներ, մարդկանց աշխատանքի տեղավորելու խոստումներ են տալիս, ոմանց՝ տեղավորում, ուժեղացնում են կուսակցական կառույցները։ Խոսում են, որ Փաշինյանը պլանավորում է մայիսին արտահերթ անցկացնել։
Սակայն չի բացառվում, որ առհասարակ հրաժարվեն այդ մտքից, եթե ԱԺ ընդդիմության հետ լեզու չգտնեն, եւ պահպանվի ԱԺ-ում վարչապետի նոր թեկնածու առաջադրելու վտանգը, ինչպես նաեւ մարդիկ փողոց դուրս չգան՝ հաշտվելով իրենց գոյության հետ։ Այդ պարագայում կգնան հերթական ընտրության»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանը գնացել է նախարարություն՝ անձնակազմին հրաժեշտ տալու համար. Հրապարակ
Այսօր առավոտյան ժամը 12։00-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գնացել է նախարարություն՝ անձնակազմին շնորհակալությ...
«ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն իրականում քուրդ է. Երևանից է ԱՄՆ գաղթել». թուրք նախկին պատգամավոր
«Քուրդ մի ընկեր, որի հետ վերջերս խոսեցի, ասաց, որ չնայած դժվար է հավատալ, որ դա լուրջ է, սակայն դժվար չէ կռահել, թե որն...
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
«Մենք ունենք Ռուսաստանի զորքի կարիքը». Տիգրան Ուրիխանյան
Իշխանությունները լավն են, թե վատը, որոշելու համար մի չափորոշիչ կա՝ լա՞վ են ապրում մարդիկ, թե՝ վատ, Հ2 հեռուստաընկերությա...