Բյուրեղավանի փոխքաղաքապետի, ավագանու անդամի ու ևս 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Բյուրեղավանի փոխքաղաքապետ Դանիել Դանիելյանի (նկարում՝ աջից), ավագանու անդամ Վարդան Սուքիասյանի (նկարում՝ ձախից) և ևս երկու հոգու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել:
Այս մասին Auroranews.am-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
«4 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ ֆիզիկական ներգործությունը՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ)»,- հայտնում են քննչական կոմիտեից:
Նշենք՝ քրեական հետապնդումը հարուցվել է օրերս համայնքում տեղի ունեցած ծեծկռտուքի և վիճաբանության կապակցությամբ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Բյուրեղավանի համայնքապետարանում։
Նմանատիպ հոդվածներ
«Պետք է չվախենանք նաև որոշումներ կայացնել․ ծանր որոշումներ». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոսեց իշխանության մնալ-չմնա...
Ֆրանսիան կանգնած է հայ եղբայրների կողքին. Մակրոն
Մենք բոլորս կանգնած ենք մեր հայ եղբայրների կողքին՝ հարգելու նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այ...
Գևորգյանին առաջադրված մեղադրանքների նկարագրական մասում փոփոխություն կա
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին առաջադրված մեղադրանքներից երկուսի նկարագրական մասում փոխություն է կատարվել։ Այս...
Պեսկովը նշել է Ուկրաինայի հետ բանակցությունների նպատակը
Ուկրաինայի հետ բանակցությունների նպատակն է վերացնել հակամարտության հիմնական պատճառները: Այս մասին հայտարարել է ՌԴ ն...