«Պետք է չվախենանք նաև որոշումներ կայացնել․ ծանր որոշումներ». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոսեց իշխանության մնալ-չմնալու խնդրից։
«Չենք թողել, հեռացել՝ մի պարզ պատճառով․ ասել ենք, որ ժողովրդից ստացած իշխանությունը չենք կարող շպրտել մի կողմ, թողնել, գնալ։ Մենք ժողովրդից ստացած իշխանությունը կտանենք, հետ կտանք ժողովրդին, ժողովուրդը թող որոշի՝ ինքը ում է տալիս։ Ում կտա, իր որոշումը մեզ համար քննարկման ենթակա չէ»,- ասաց վարչապետը։
Վերջինս հավելեց, որ 2018 թվականին իրենք էյֆորիայի արդյունքում են եկել իշխանության։
«Իշխանության վիճակը ավելի բարդ է։ Գիտե՞ք՝ ինչու․ որովհետև 2018-ին մենք էյֆորիայի պայմաններում եկանք իշխանության․ էյֆորիայի պայմաններում։ Եվ մենք բախվեցինք դաժան իրականության հետ։ Բայց հիմա մենք պետք է ինքներս մեր աշխարհընկալման հետ կապված հետևություններ անենք։ Պետք է չվախենանք նաև որոշումներ կայացնել․ ծանր որոշումներ»,- ասաց վարչապետը և նշեց, որ այդ որոշումները պետք է «մեզ առաջ տանեն, նույն կետում մնալ չկա»։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանը՝ Ալիևի հայտարարության մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ հնչած որոշ շահարկումներ...
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Մակրոնը տեղեկանում Ուկրաինայում պատերազմի սկսման մասին
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 24-ի առավոտյան...
«Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար. Պուտինը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ». Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հա...