Բաքվում ընթացող կեղծ դատավարության ժամանակ ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Բաքվում ընթացող կեղծ դատավարության ժամանակ ուշադրությանն արժանի իրադարձություններ են տեղի ունենում:
Նախորդ լսումների ժամանակ Լևոն Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը իրենց անհամաձայնությունն են հայտնել հարցազրույցներից, առցանց ռեսուրսներից և սոցիալական ցանցերից վերցված հայտարարությունների հիման վրա կազմված փաստաթղթերում պարունակվող բազմաթիվ դրույթների վերաբերյալ։
Այն, որ Ադրբեջանն ըստ նախապես պլանավորված սցենարի ու տրամադրության է շարժվում, դա ի սկզբանե պարզ էր, սակայն կարևոր է, որ տեղում պատանդի կարգավիճակ ունեցող հայերը որքան հնարավոր է դիմադրում են և ի ցույց դնում ադրբեջանական մեղադրանքի թշվառությունն ու «դատավարությանն» ուղեկցող կեղծիքները:
Դավիթ Իշխանյանը նույնիսկ պահանջ է ներկայացրել դատարանին, որպեսզի ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանին վերագրվող գաղտնի հրամանն իրենց ներկայացվի, որովհետև այն դատին ընթերցվել է, սակայն դրա հավաստիացումը ապացուցող որևէ փաստ չկա:
ՀՀ իշխանությունների` Բաքվի կեղծ դատավարության ընթացքին անհաղորդ մնալը, ազատել է Ադրբեջանի թևերը` ազատ ստեղծագործելու և կեղծիքների մի մեծ տրցակ վերագրելու ՀՀ և Արցախի մեծ թվով պետական գործիչների, զինվորականների և ազգային ազատագրական պայքարի նվիրյալների»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն հաստատեց. Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է. Վահագն Ալեքսանյան
ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքում գրել է.«ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՍՏԱՏՎԵՑ ԱԱԾ-Ի ԿՈՂՄԻՑ Կտրիճի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է»Հ...
Իրանում առգրավվել են մաքսանենգ վառելիք տեղափոխող արտասահմանյան տանկեր
Իրանի սահմանապահները կանգնեցրել են ավելի քան 2 միլիոն լիտր դիզելային վառելիք տեղափոխող օտարերկրյա տանկեր, հաղորդում է իր...
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին թույլ չտալ 8-րդ դասարանի պատմության դասագրքի օգտագործումը դպրոցներում
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին թույլ չտալ 8-րդ դասարանի պատմության դասագրքի օգտագործումը դպրոցներում։Այս մասի...
ԱՄՆ-ը փակում է ռուսական վիզաների կենտրոնը և դիվանագետներին զրկում հարկային արտոնություններից
ԱՄՆ-ն ռուս դիվանագետներին ծանուցել է վիզային կենտրոնը փակելու ծրագրերի մասին։ Ինչպես գրում է Kommersant-ը, այս մասին ասե...