Ալեն Սիմոնյանն ու Սյորեն քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր Ժնևում հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Դանիայի պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների խորհրդարանական համագործակցության զարգացման թեմային` քննարկելով հայ-դանիական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
ՀՀ ԱԺ նախագահը զրուցակցին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացից: Քննարկումներ են ծավալվել նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների և ապօրինի պահվող անձանց խնդրին` կարևորելով անհայտ կորած համարվողների հարցը:
Նմանատիպ հոդվածներ
Սեփական տարածքները ռուսական ճանաչելը կարմիր գիծ է․ Զելենսկի
Վլադիմիր Պուտինի և Թրամփի միջև կայացած զրույցից հետո ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է էներգետիկայի օբյեկտներին և տրանսպոր...
Տիգրանաշենի բնակիչներն իրենց տներում են, գյուղում հանդարտ իրավիճակ է. Լյուդվիգ Ստեփանյան
Մամուլն այսօր գրել էր, որ վարչապետը հրահանգել է առաջիկայում դատարկել Տիգրանաշեն գյուղը: Այս տեղեկությունը Aurorane...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կապ չունի ինչ պագոն ունի ուսին, ինչ մեդալ ունի դոշին, պատասխան են տալու»․ Փաշինյան
Ինչպես հայտնել էինք, ՀՀ վարչապետը Վլադիվոստոկում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին և պատասխանել նրան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աժիոտաժ` ՌԴ ԱԳՆ-ում. ԱՄՆ-ի և Բրիտանիայի դեսպանները այցելել են գերատեսչություն
Աժիոտաժ` Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունում: Ամերիկայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները այցելել են գեր...