Ադրբեջանից ձեր հաշվին միլիոնավոր դոլարներ են փոխանցել․ փորձագետը զգուշացնում է թիրախային հարձակումների մասին
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրել է.
«Զգուշացում՝ թիրախային հարձակումների մասին։ Նկարագրեմ սցենարը.
1. Կեղծ WhatsApp, Viber հաշվով կապնվում է ձեզ հետ ձեզ մոտիկ մարդու կրկնօրինակը։ Մարդ, ում վստահում եք։ Ու լավ նախապատրաստված է։ Ասում է, որ ԱԱԾ-ն հայտնաբերել է լուրջ խնդիր։ Բայց հետն էլ ձեր ծանոթը բարեխոսել է, որ պարզապես պետք է համագործակցել։ Ու կկապնվի էս անունով ԱԱԾ աշխատակից։
2. Զանգում է կեղծ աշխատակիցը։ Խոսում է ռուսերեն։ Թե բա՝ Ադրբեջանից ձեր հաշվին միլիոնավոր դոլարներ են փոխանցել։ Հարցին, թե ինչո՞ւ եք ռուսերեն խոսում, թե բա՝ սա համատեղ Ադրբեջանի հետ գործողություն է ու նյութերը պետք է օգտագործվեն էնտեղից դատարանում էլ։
3. Հետո ԿԲ-ն են խառնում, թե բա՝ պետք ա ձեր գումարները բանկից կանխիկացնել, ու ուղարկել նոր հաշվի, որ էն վատ գումարի հետ չխառնվի, նման բաներ։
Դե, ինչպես հասկանում եք, գումարը գնալու ա, կորի։
Հետաքրքիր փաստեր.
1. Իմ իմացած դեպքերում թիրախավորվել են քաղհասարակության եւ մամուլի ներկայացուցիչները։ Բայց, հնարավոր է՝ ավելի լայն թիրախավորում լինի։
2. Շատ լավ նախապատրաստվում են, զննում են մարդկանց կապերը»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ ՀՀ տարածքում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվար...
Ճամբարի գործով քննություն է ընթանում․ նախարարությունը մանրամասներ է հայտնել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Արաքսյա Սվաջյանը հայտնել է, որ ճամբարում իրականացված ուսումնա...
Սպասում ենք, որ նույն քայլը կանի նաև Հայաստանը․ Ալիև
Ադրբեջանը ձևավորել է խաղաղության պայմանագրի պատրաստմամբ զբաղվող իր հանձնաժողովի կազմը և սպասում է, որ նույն քայլը կանի Հ...
Մայք Պոմպեոն ժամանել է Թուրքիա
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ժամանել է Թուրքիա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Anadolu լրատվական գործ...