Սպասում ենք, որ նույն քայլը կանի նաև Հայաստանը․ Ալիև
Ադրբեջանը ձևավորել է խաղաղության պայմանագրի պատրաստմամբ զբաղվող իր հանձնաժողովի կազմը և սպասում է, որ նույն քայլը կանի Հայաստանը։ Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, այս հայտարարությունն արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցում։
Նշվում է, որ Ալիևը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Թբիլիսիում կայացած հանդիպումն անվանել է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու առաջին քայլը: Բլինկենն իր հերթին ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը: Նա նաև դրական է գնահատել երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը և ուղիղ երկխոսությունը Թբիլիսիում:
Նշենք, որ ավելի վաղ Բլինկենը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Նմանատիպ հոդվածներ
«Էրեբունի» թանգարանի տարածքում նկարահանած 18+ տեսանյութը չտարածելու դիմաց թանգարանի տնօրենին շանտաժի են ենթարկել
Սոցիալական ցանցերում քննարկվում է օտարերկրացի զբոսաշրջիկների կողմից «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքո...
Գրոզնի-Մոսկվա ինքնաթիռը Կասպից ծովի վրա տագնապի ազդանշան է տվել․ ինքնաթիռն անհետացել է Flightradar-ի քարտեզից
Գրոզնիից Մոսկվա թռչող մարդատար ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել Կասպից ծովում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ավիացիոն...
Վառարանի կայծից բռնկված հրդեհից տուժել է ևս մեկ զինվոր
Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածք ստացած ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանի վիճակը շարու...
Յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակից լսվող երաժշտությունը կհնչի նաև 12 վարչական շրջաններում
«Այսուհետ առավոտյան 07:00-ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունը կ...