Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գարո Փայլանը մեջլիսում հայերենով շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին և դրա արդյունքներին։
Փայլանը Թուրքիայի մեջլիսից շնորհավորել է հայ ժողովրդին, Նիկոլ Փաշինյանին և իր ընկերներին․ «Ընտրություններից անմիջապես հետո հարգարժան պարոն Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ ստեղծել և հուսով են, որ Թուրքիան էլ է պատրաստ։ Այստեղից ուզում եմ կոչ անել մեջլիսին և Թուրքիայի Հանրապետության նախագահին, որ այս հայտարարությանը կառուցողական պատասխան տան»։
Գարո Փայլանը խոսքն ավարտել է հայերեն «Հաջողություն Նիկոլ Փաշինյանին և ընկերներուն» նախադասությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ռուսաստանի սուր հայտարարությունը` Փաշինյանի վերընտրվելու հետ կապված
Վարչապետի աշխատակազմի ծրագրերի գծով ծախսերն աճել են
Գագիկ Ծառուկյանի փեսուն զրկել են տնից և տնային կալանք տվել. «Հրապարակ»
Յուրօրինակ ընտրություն` Վարդենիսի ընտրատեղամասերից մեկում
1.0