![12 տարվա ընթացքում առաջին անգամ Իրանի նախագահը ժամանել է Սիրիա](https://auroranews.am/storage/img/base_image/old/07fade5fe7a298d86128bb07c53ee898.webp)
12 տարվա ընթացքում առաջին անգամ Իրանի նախագահը ժամանել է Սիրիա
![12 տարվա ընթացքում առաջին անգամ Իրանի նախագահը ժամանել է Սիրիա](https://auroranews.am/storage/img/base_image/old/07fade5fe7a298d86128bb07c53ee898.webp)
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր առավոտյան պաշտոնական այցով ժամանել է Սիրիա. սա Իրանի նախագահի առաջին այցն է երկիր 2011 թ.-ին ՍԱՀ-ում հակամարտության սկսվելուց ի վեր: Տեղեկությունը հաղորդում է IRNA գործակալությանը:
Հաղորդվում է, որ Ռայիսին Սիրիա է մեկնել այդ երկրի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնական հրավերով: Երկու ղեկավարները կհանդիպեն Դամասկոսի նախագահական պալատում: Այցի ընթացքում Ռայիսիին ուղեկցում են 4 նախարարներ, Իրանի ԿԲ նախագահը, Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարը և Ռայիսիի գլխավոր քաղաքական խորհրդատուն:
Սիրիական Al-Watan թերթն ավելի վաղ նշել էր, որ Ռայիսիի այցը կտևի երկու օր: Իրանի և Սիրիայի նախագահների միջև պաշտոնական բանակցություններ կանցկացվեն երկու երկրների ռազմավարական համագործակցությունը ամրապնդելու շուրջ։
Թերթի տեղեկատվության համաձայն՝ Ռայիսիի այցի ընթացքում Իրանի և Սիրիայի միջև մեծ թվով պայմանագրեր և փոխըմբռնման հուշագրեր կստորագրվեն տնտեսության ոլորտում։