Զելենսկին դատարկաձեռն լքեց Սպիտակ տունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դատարկաձեռն լքեց Սպիտակ տունը։ Այս մասին հայտնում է «Ֆայնեշլ թայմս»-ը։
Ըստ պարբերականի՝ նրան չի հաջողվել պայմանավորվել գլխավորի շուրջ՝ ԱՄՆ նախագահից ստանալ բաղձալի «Tomahawks»-ները։
Ուկրաինայի նախագահը բանակցություններից հետո լրագրողներին ասել է, որ «Tomahawks»-ի թեման «օրակարգից հանված չէ» և հաստատել Է Թրամփին ուղղված իր առաջարկը՝ հրթիռները փոխանակել Ուկրաինայից մատակարարված անօդաչու թռչող սարքերի հետ:
️Հավելենք՝ ԱՄՆ-ում քննադատական արձագանք են առաջացրել Թրամփի խոսքերն այն մասին, որ «մենք շատ «Tomahawks»- ներ ունենք, բայց դրանք մեզ պետք են»։ Այս կապակցությամբ ԱՄՆ նախագահին կոնգրեսականները հիշեցրել են, որ 2024 թվականին Ճապոնիայի հետ համաձայնագիր Է ստորագրվել «ծագող արևի երկրին» 400 «Tomahawks» մատակարարելու մասին, իսկ մեկ տարի առաջ ԱՄՆ իշխանություններն Ավստրալիայի հետ պայմանավորվել էին 220 «Tomahawks» վաճառելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն հայտարարում է՝ պարտավորված չեն ազատ արձակել Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությանը
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, թե պարտավորություն չունեն ազատ արձակել օկուպացված Արցախի ապօրինի գերեվարված ռ...
Նրանք ուզում են մեզ հաղթել մարտի դաշտում, թող փորձեն. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է, որ փետրվարի 24-ից հետո...
Եթե Արցախի անվտանգության հարցը չլիներ խաղաղության պայմանագիրն արդեն 3-4 անգամ կնքել էինք. Սիմոնյան
Արցախի անվտանգության երաշխիքներն այս բանակցություններում ամենակարեւոր եւ ամենաբարդ կետերից մեկն է: Այս մասին, այսօ...
Անհրաժեշտ է առաջին կարգի դրական արյուն. Գևորգ Դերձյան
Հարգելի հայրենակիցներ, անհրաժեշտ է O (I) RH+ արյուն (առաջին կարգի դրական): Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձանց...