Հայաստանում ընդունվել է օրենք, որը պարտավորեցնում՝ անդամակցել Եվրամիությանը․ Միրզոյան
Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել մեկ ամսից, իսկ գուցե արդեն հաջորդ տարի։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Deutsche Welle»-ի հետ զրույցում։
Ըստ նախարարի` Հայաստանում ընդունվել է օրենք, որը պարտավորեցնում է երկրի կառավարությանը ձգտել անդամակցելու Եվրամիությանը:
«Թե երբ մենք հայտ կներկայացնենք, հստակ չեմ կարող ասել։ Գուցե հաջորդ ամիս դա լինի, իսկ միգուցե հաջորդ տարի: Դա կախված է բազմաթիվ գործոններից: Միաժամանակ, ինչպես ես նշեցի, դա մեր պաշտոնական քաղաքականությունն է»,- ասել է Միրզոյանը։
Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանն աշխատում է Եվրոպական Միության հետ և արդեն զգալիորեն խորացրել է երկկողմ հարաբերությունները. կա համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, կողմերը սկսել են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացը, որը, ըստ նախարարի, բավականին հաջող ընթացք ունի։
Բացի այդ, ըստ նրա, պաշտոնական Երևանն ու Բրյուսելը բանակցություններ են վարում մի քանի նոր փաստաթղթերի շուրջ և ավարտել են աշխատանքները գործընկերության նոր ծրագրի շուրջ, և չի բացառվում, որ այն ստորագրվի առաջիկա երեք ամիսների ընթացքում։
«Մենք տեսնում ենք, որ ՀՀ քաղաքացիները մեզանից պահանջում են առաջ գնալ։ Մենք նրանցից նաև որոշակի քննադատություն ենք լսում հնարավոր ձգձգումների և երկար ընթացակարգերի վերաբերյալ»,- ասել է Միրզոյանը։
Նմանատիպ հոդվածներ
ԻՀՊԿ-ն հայտարարություն է տարածել
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել երկու խոշոր բեռնար...
ՊԲ-ն և ՊՆ-ն չեն հայտնել 2019-ին մահացած 4 զինծառայողի մասին. Tert.am
Tert. am-ը գրում է, որ իր տեղեկություններով` մոտ երկու ամսվա ընթացքում ՀՀ զինված ուժերում և Արցախի Հանրապետության պաշտպա...
Գերմանիայի կանցլերը չեղարկել է մասնակցությունը COP29-ին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չեղարկել է այցը Բաքու՝ մասնակցելու COP29-ին, Գերմանիայում քաղաքական լարվածության պատճառով․...
Մեդվեդևն առաջարկ է ներկայացրել միգրանտների վերաբերյալ
Աշխատանքային միգրանտները պետք է լքեն Ռուսաստանը իրենց բոլոր աշխատանքային առաջադրանքները կատարելուց հետո։ Այս հայտարարութ...