Հաղթանակը պետք է լինի այնպես, որ ՔՊ-ի պարտությունը լինի անվերապահելի․ Կարապետյան
Մենք գտնվում ենք Հայաստանի «Ազատության» հրապարակում. ինչո՞ւ ենք այսօր այստեղ կազմակերպել մեր հավաքը: Ազատության հրապարակում սկիզբ են առել մեր պատմության շատ կարևոր շարժումներ: Առաջին՝ այստեղ է սկսվել Ղարաբաղյան շարժումը, երկրորդը՝ այստեղ է սկսվել Հայաստանի անկախության շարժումը և երկու շարժումները մեր հայրերը հասցրել էին դեպի հաղթանակ: Այսօր «Մեր ձևով» շարժումը սկսում է Հայաստանի վատ շրջանի ավարտի շարժումը և վերակառուցման շարժումը: Այս մասին հանրահավաքի ժամանակ ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
Նա ներկայացրեց, թե ինչպես կարող են հասնել խաղաղ իշխանափոխության, ՔՊ-ին երկրորդ անգամ դարձնելով ընդդիմություն:
«Մենք պետք է բոլորս պատրաստ լինենեք և աշխատենք, գնանք դեպի ընտրություններ: Մենք տեսնում ենք, որ հայ ժողովուրդն ունի հնարավորություն արդար ընտրություններով, լավ աշխատանքով իշխանությունից հեռացնել այս խմբակին: Շատերը կասեն՝ ինչպե՞ս ենք հեռացնելու, եթե նա ունի պետական ռեսուրսներ: Ես կարող եմ ասել՝ հաղթանակը պետք է լինի այնպես, որ ստիպողաբար ընտրած մարդկանց ձայները վերջնական արդյունքի վրա տարբերություն չտան, այսինքն՝ ՔՊ-ի պարտությունը լինի անվերապահելի»,-նշեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը Թբիլիսիում և Երևանում ռեստորաններ չունի. Աշխատակազմը հերքում է հրապարակումը
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքում է այսօր մամուլում հրապարակված տե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Միգրացիան սպանում է». hարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել Գերմանիայի փողոցներ
Զայրացած ցուցարարները դուրս են եկել Գերմանիայի փողոցներ՝ պահանջելով ներգաղթյալների զանգվածային արտաքսում այն բանից հետ...
Արցախի ՄԻՊ-ը անդրադրձել է Արցախի զինանշանով պաստառը պոկելու դեպքին
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրել էԱդրբեջանի զինծառայողները կնոջը ստիպում են շտապօգնության մեքենայից հանել Արցախի զինանշա...
Ինչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում․ BBC
Մեկ տարի առաջ հայերը փախել են Լեռնային Ղարաբաղից՝ Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո։ Բայց ոչ բոլորին են բաց թողել...