Այս իշխանությունը չունի կարմիր գիծ. ձեռքներդ հեռու քաշեք մեր եկեղեցուց. Ալեքսանյան

Այսօր այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր հաշտ չեն կատարվող անօրինությունների հետ, մենք բոլորս մեր ներկայությամբ հիմա կանգանծ ենք մեր քաղբանտարկյալնների մեջքին և գծում ենք կարմիր գծեր: Այս մասին այսօր «Մեր ձևով» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը:


«Այս իշխանությունը չունի կարմիր գիծ, և այդ գծերը սահմանում է հայ ժողովուրդը, իր դիմադրությամբ, և հիմա պահանջում ենք ձեռքներդ հեռու քաշեք մեր եկեղեցուց: Պահանջում ենք ազատություն՝ սրբազաններին, քաղբանտարկյալներին, ազգային բարերար Սամվել Կարապետյանին»,- իր խոսքում ասել է Ալեքսանյանը:


Նա հավելել է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավրություն չեն տիրապետում իրավիճակին: Ժողովուրն ատում է նրանց, ատում է ժողովրդի հույսն արթնացնելու և չարդարացնելու համար: Ատում է ոչ մի թիզական դիրքավորման համար և Արցախը հանձնելու համար: Ատում է ժողովրդին տուգանքի «մատերիալ» սարքելու համար, իսկ այսօր արդեն՝ բոլորիս սրբություններին դեմ գնալու համար»:


«Վեհափառի և եկեղեցու դեմ արշավն այլևս տեսական կանխատեսում չէ, մեղսավոր հրահանգըը կարող է հնչել ամեն րոպե, և մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք լինելու մեր եկեղեցու կողքին: Եկեղեցին քար ու պատ չէ, եկեղեցին մեր ազգի ոգին է, և ով գնում եկեղեցու դեմ, գնում է իր ազգի դեմ»,- հայտարարել է Ալեքսան Ալեքսանյանը:

Քաղաքականություն

Պատահարներ