Գորիսի փողքաղաքաքապետը՝ Սև լճի վերաբերյալ բանակցությունների մասին
Այս պահի դրությամբ որևէ փոփոխություն չունենք, կեսօրին հայտնի դարձած իրողությունները անփոփոխ են։ Ադրբեջանական ուժերը գտնվում են Սև լճի հատվածում, ըստ էության՝ լիճը իրենց վերահսկողութան տակ է։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանը։
«Մինչև ուշ երեկոյան որևէ փոփոխության մասին տեղեկություն չկար։ Գիտեմ որ բանակցություններ են ընթացել, բայց որևէ նորություն չունենք։ Խաղաղապահների հետ վարվող բանակցություններն ըստ էության արդյունք չեն տվել»։
Դիտարկմանը, թե այս ժամին վարչապետը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ սրա հետ կապված մտահոգություններ չկան՝ նա պատասխանել է, որ թերևս ենթադրություններ չանենք։ «Ժամանակը ցույց կտա, հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի, սպասենք զարգացումների»։
Նմանատիպ հոդվածներ
Վերիշենի բարձունքին մոտանելու վերաբերյալ բանակցություններն ավարտվել են. Երվանդ Մալունց. Tert
Րոպեներ առաջ ավարտվեցին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ, որոնք առնչվում էին Սև լճի հարակից տարածքի՝ Վերիշենի բա...
Իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվե...
Գնել Սանոսյանը՝ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ հակառակորդի կողմից առաջխաղացման լուրերի մասին
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել մարզում սահմանային իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-...
Մակրոնը Փաշինյանին ասել է, որ պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել
Ես հեռախոսազրույց եմ ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ, եւ նա ասել է, որ ինքը դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի անվ...