Փաշինյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության և Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացմանը նպաստելու համար։ Նիկոլ Փաշինյանը հատկապես ընդգծել է, որ տիկին Քվինի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական մակարդակի։
Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ Կառավարությանը համատեղ աշխատանքի և արդյունավետ փոխգործակցության համար։ Նա վստահություն է հայտնել, որ առաջիկայում ևս Հայաստան–ԱՄՆ համագործակցությունը կշարունակի զարգանալ բոլոր ուղղություններով։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել TRIPP նախագծի իրականացման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Կառավարությունը միջամտել է այնտեղ, որտեղ պետք է. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ 2025թ. բյուջեն գերակատարել են։Նրա խոսով, 2018թ.-ից վերաց...
Ղազախստանի նախագահը` Փաշինյանի ֆիզիկական մարզավիճակի մասին
Վերջերս Բիշքեկում անցկացված ոչ պաշտոնական միջոցառման ժամանակ Պուտինը մարտահրավեր նետեց երիտասարդ ձյուդոիստի՝ պաշտպանելով...
Արսեն Թորոսյանը պատասխանել է COVID-19-ի վերաբերյալ քննադատություններին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանն արձագանքել է «Մեր ձևով» շարժման ներկայացո...
Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը ևս միանում է վարչապետի և տասը եպիսկոպոսների հայտարարությանը
Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը միանում է ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու...