Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ աղմկահարույց ձայնագրությունների հիման վրա
Համացանցում հայտնվել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա:
ՆԳՆ-ից հայտնել էին, որ ՆԳՆ ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։
Հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):
Այս մասին Auroranews-ին հայտնեցին ՔԿ-ից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի ՄԻՊ-ին գրություն եմ ուղարկել՝ հիշեցնելով, որ իրենք քաղաքական կառույց չեն. ՄԻՊ
Կառավարության նիստից հետո ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ադրբեջանցի գործընկերոջը համագործա...
Քենեդին հաստատել է, որ ԱՄՆ-ը կենսաբանական զենք է մշակում Ուկրաինայում
ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը առաջին ամերիկացի քաղաքական գործիչն է, ով պաշտոնապես հաստատել է, որ ԱՄՆ-ն Ուկ...
Դատախազությունը Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն
2025 թվականի հունվարի 10-ին Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազություն է ուղարկվել Նվեր Ծառուկյանին քրեական հետապնդ...
Փաշինյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, ով ավարտում է դիվանագիտակա...