Այո, կարող ենք պատերազմը հասցնել ավարտին․ Թրամփը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին
Ուկրանինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար։ ԱՄՆ նախագահը Զելենսկիի հետ բաց հանդիպմանը հայտարարել է, որ Զելենսկին «շատ ուժեղ առաջնորդ է, ով շատ բաների միջով է անցել»։
Լրագրողի հարցին՝ Թրամփը հավատո՞ւմ է, որ կարող է համոզել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ավարտել պատերազմը Ուկրաինայում։ ԱՄՆ նախագահը նշել է՝ այո, կարող են պատերազմը հասցնել ավարտին։
Թրամփը, խոսելով Հունգարիայում ապագա հանդիպման մասին, ասել է․ «Ամենայն հավանականությամբ երկկողմ հանդիպում կունենամ Պուտինի հետ, բայց մենք կապի մեջ կլինենք Զելենսկիի հետ»։
ԱՄն նախագահը խոսել է նաև Զելենսկիի հետ հանդիպման օրակարգից․ «Այսօր մենք խոսելու ենք Պուտինի հետ իմ երեկվա զրույցի մասին։ Ոուրվագծվել են որոշակի սկզբունքներ, և մենք կտեսնենք, թե արդյոք մեզ կհաջողվի լուծել դա», – նշել է ԱՄՆ նախագահը՝ հայտնելով, որ հույս ունի՝ կհաջողվի վերջ տալ պատերազմին՝ չդիմելով Թոմահավքերին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՛չ Ծառուկյանին, ո՛չ ինձ ոչինչ էլ չեն կարող անել. Սամվել Կարապետյան
Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում գործարար Սամվել Կարապետյանն անդրադարձել է իր և մյուս մեղադրյալների դեմ ներկայա...
Վաշինգտոնը և Մոսկվան շարունակելու են կոշտ մրցակցություն բոլոր ուղղություններով. ի՞նչ անենք մենք. միջազգայնագետ
Միջազգայանագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաշինգտոնը և Մոսկվան շարունակելու են կոշտ մրցակցություն բո...
ԵԱՏՄ-ից դուրս գալը նպատակ չէ, իսկ ԵՄ անդամ դառնալը նպատակ է. Նիկոլ Փաշինյան
ԵԱՏՄ-ից դուրս գալը նպատակ չէ: Այս մասին Համբուրգում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյան...
Կառավարության շենք են ժամանել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարը և կառավարության անդամներ. NEWS
Այս պահին կառավարության շենք են ժամանել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարը և կառավարության անդամներ։NEWS....