Պաշտոնյաների անուններով կեղծ օգտահաշիվներ են բացած. ԱԱԾ-ն միջոցներ է ձեռնարկում
Բնակչության շրջանում համացանցային հարթակների թիրախավորմամբ քաղաքացիների համակարգչային տվյալներն առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության մուտքագրելու, փոփոխելու, ոչնչացնելու, ուղեփակելու (մեկուսացնելու) կամ համակարգչի, համակարգչային համակարգի կամ համակարգչային ցանցի աշխատանքի նկատմամբ որևէ այլ եղանակով ներգործելու միջոցով հարձակման դեպքերը վերջին ժամանակահատվածում ստացել են տարածում։ Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից:
«Մասնավորապես՝ բնակչությունից խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություն կատարելու, բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին ապօրինի տիրանալու, ինչպես նաև տարբեր պետական հաստատությունների աշխատակիցներին, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելու, իրենց ծառայողական լիազորություններից բխող գործողություն կամ անգործություն կատարելուն հարկադրելու և այդ կերպ տեղեկություններ ստանալու դիտավորությամբ, տարբեր պաշտոնատար անձանց անվամբ հերթական բացված տարբեր ինտերնետային հաղորդակցման հավելվածներով (հատկապես WhatsApp հավելվածով) տարվում է տարաբնույթ, իրականությանը չհամապատասխանող գրագրություն։
Նմանօրինակ զեղծարարություններից խուսափելու նպատակով հորդորում ենք դրսևորել զգոնություն։
Նմանատիպ դեպքերը գտնվում են ՀՀ ԱԱԾ մշտադիտարկման տիրույթում, և ենթադրյալ հանցանք կատարած անձանց հայտնաբերելու և օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար իրականացվում են համապատասխան միջոցառումներ»,- նշված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են լրագրողները Մարիուպոլում պատսպարվում կրակահերթից
Մարիուպոլում մի խումբ ռուս լրագրողներ, այդ թվում՝ ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, կրակի տակ են հայտնվել։ Լրագրողները հրապար...
ՄՊՀ-ն «Գլոբբինգի» նկատմամբ նշանակել է շուրջ 53 մլն դրամի տուգանք․ հայտնի է պատճառը
ՄՊՀ-ն «Գլոբբինգի/Globbing»-ի նկատմամբ նշանակել է շուրջ 53 մլն դրամի տուգանք՝ հասարակության մոլորեցման դրսևորումներով անբ...
Ի՞նչ իրավիճակ է եղել Տավուշի մարզում գիշերը. մեկնաբանում է մարզպետը
Այսօր մի շարք լրատվականներ հղում անելով «Ազատագրում» շարժմանը նշում էին, որ այս գիշեր Տավուշի մարզում իրավիճակը լարված է...
ՀՅԴ-ականները Սերգեյ Կոպիրկինի հետ են հանդիպել. անդրադարձ է կատարվել գերիների խնդրին
Փետրվարի 17-ին ՌԴ դեսպանատանը ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց...