Զախարովան` Պուտինի և Ալիևի միջև բանակցությունների մասին
Մոսկվան նպատակ ունի Բաքվի հետ շարունակել քննարկել Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիների շուրջ ստեղծված իրավիճակը՝ նրանց շուտափույթ ազատ արձակելու և տուն վերադառնալու նպատակով: Այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Դուշանբեում ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցությունների թեմաները:
«Այդ ճանապարհին, իհարկե, դեպի առաջ քայլ դարձավ Sputnik Ադրբեջանի («Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ մասնաճյուղ) ղեկավար Իգոր Կարտավիխի խափանման միջոցի փոփոխությունը», - ասել է նա։
Մեկնաբանելով Պուտինի և Ալիևի բանակցությունները՝ Զախարովան նշել է, որ Ռուսաստանը հաստատում է 2022 թվականի փետրվարի 22-ին ստորագրված ՌԴ-ի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության հռչակագրի ողջ ներուժը բացահայտելու տրամադրվածությունը։
Դիվանագետը հիշեցրել է, որ հոկտեմբերի 13-ին Բաքվում տեղի է ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև եռակողմ հանդիպում, որը նվիրված էր էներգետիկայի, տրանսպորտի, մաքսային ոլորտներում համագործակցությանը: Դրան մասնակցել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ադրբեջանական կողմի հետ տեղի են ունեցել երդյունավետ երկկողմ շփումներ», – ասել է Զախարովան:
Դիվանագետը նշել է, որ Մոսկվան շահագրգռված է տարբեր տարածաշրջանային ձևաչափերում՝ ԱՊՀ, ՇՀԿ, «Կասպյան հնգյակ», «3+3», եվրասիական անվտանգության ժամանակակից ճարտարապետության կառուցման համատեքստում Բաքվի հետ սերտ փոխգործակցությամբ:
«Մենք տեսնում ենք Եվրասիական տնտեսական միության հետ Բաքվի երկխոսության սերտացում, ինչի մասին է վկայում Ադրբեջանի վարչապետի՝ որպես պատվավոր հյուրի մասնակցությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին։ Հերթական նման միջոցառումը տեղի է ունեցել Մինսկում այս տարվա սեպտեմբերի 30-ին։ Մենք դրական ենք գնահատում Բաքվի հետ փոխգործակցությունը նաև ԱՊՀ ձևաչափում», - նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Մոսկվան ողջունում է Բաքվի միանալը հոկտեմբերի 10-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի ամփոփիչ մի քանի փաստաթղթերին:
Նմանատիպ հոդվածներ
Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ եղանակային պայմանների հետ կապված
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է եղանակային պայմանների հետ կապված որոշման հետ։«...
«Մուլտի տրանսպորտ»-ում հայտնաբերվել է ավելի քան 1,1 մլրդ դրամի հարկերի չվճարման առերևույթ դեպք
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է «Մո...
«Սանիթեքի» հետ եղել է գաղափարների մարտ, մենք քրգործ հարուցեցինք. Անանյան
2017 թվականին «Սանիթեքի» եւ քաղաքապետարանը հարց են բարձրացրել, որ քանի որ աղբահանությունը համարվում է տրանսպորտային ծառա...
Ակնկալում ենք հստակ հայտարարություն՝ Արցախը չեն տեսնում Ադրբեջանի կազմում․ Բաբայան
Արցախի ԱԳ նախկին նախարար, այժմ՝ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ակնկալում է Արցախի հարցի շուրջ հստակ դիրքորոշում Հայա...