«Սանիթեքի» հետ եղել է գաղափարների մարտ, մենք քրգործ հարուցեցինք. Անանյան
2017 թվականին «Սանիթեքի» եւ քաղաքապետարանը հարց են բարձրացրել, որ քանի որ աղբահանությունը համարվում է տրանսպորտային ծառայություն, այդ գործունեությունը պետք է հաստատագրված վճարով հարկվի, ոչ թե լինի ավելացված արժեքի հարկի դաշտում. Եւ այդ դիմումը բավարարվել է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Քաղաքապետարանն էլ հիմնավորումներ է ներկայացրել, որ ընկերությունը հաստատագրված վճարի դեպքում ֆինանսական միջոցներ կխնայեր եւ աղբահանությունը շատ ավելի արդյունավետ կիրականացվեր:
Խնդիրն այն է, որ 2018-ի հունվարի 1-ից հաստատագրված վճարների մասին օրենքն այլեւս չկար: Մենք իրենց ասացինք, որ հունվարի 1-ից պետք է գտնվեն ԱԱՀ դաշտում: Իրենք վկայակոչելով «օտարերկրյա ներդրումների մասին» օրենքը, որը նախատեսում է, որ իրենց պարագայում օրենսդրությանը 5 տարի չպետք է փոխվի, մեզ հետ պայքարի մեջ մտան, որ 2018-ին եւս պետք է լինեն հաստատագրված վճարի դաշտում:
Դա եղել է գաղափարների մարտ, որը բնականաբար մեզ համար ընդունելի չէր: Մենք նախնական հաշվարկ կատարեցինք եւ քրգործ հարուցեցինք, որն ընթացքի մեջ է»,-հայտարարեց Դավիթ Անանյանը:
Նա ընդգծեց, որ այսօր «Սանիթեքը» Հայաստանում գործունեություն չի իրականացնում և վնասի վերադարձի գումարները, որ դրված են քրեական գործում, դրանց վերադարձը ևս վտանգված է. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ գումարները բերենք: Մենք տեսնում ենք, որ կարող ենք քննել եւ տեսնել, որ այդ ընկերության հիմնադիրների ուղղորդված գործունեություն կա»,-ընդգծեց ՊԵԿ նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը
Սահմանադրական դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը: Հիշեցնեն...
Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ. Ռուբեն Մելիքյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ։ Այս մասին ֆեյսբուքյան ի...
Քննչական կոմիտեն ստացել է Վիգեն Սարգսյանի հետ կապված քրեական գործը
ՀՀ քննչական կոմիտեն քիչ առաջ ստացել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի անվան հետ կապված քրեական գործը։ Այ...
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է», ընդ որում արդեն 2 ժամից...