Սա համակարգված ճնշում է Հայոց եկեղեցու նկատմամբ․ հայտարարություն
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով հոգևորականների ձերբակալություններին․
«Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում է պետական մարմինների այսօրվա հերթական գործողությունները՝ ուղղված եկեղեցականների նկատմամբ։ Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը ձերբակալվել է, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը խուզարկվել է, իսկ նա տարվել է քննչական մարմին։
Սա համակարգված ճնշում է Հայոց եկեղեցու նկատմամբ։
Պահանջում ենք, որ իրավապահ մարմինները բարեխղճորեն կատարեն իրենց ծառայությունը՝ ոչ թե ծառայելով քաղաքական կամ անձնական պատվերներին, այլ օրենքին, խղճին և հանրային պատասխանատվությանը։ Թող յուրաքանչյուր քննիչ, ոստիկան և պաշտոնյա հիշի․ նրանց գործը պաշտպանելն է արդարությունը, ոչ թե մեկ անհավասարակշիռ անձի կամ խմբակի ձեռքում բռնության գործիք դառնալը»,- ասվում է հայտարարությունում:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ հայտնի է Եվրոպայում լրագրողների և ակտիվիստների թունավորումների նոր ալիքի մասին
«Эхo Москвы»-ի հայ լրագրող Իրինա Բաբլոյանը կարծում է, որ իրեն անցած տարվա հոկտեմբերին Թբիլիսիում թունավորել են նեյրո-թու...
Պատերազմում զոհված տղաների նկարներով պաստառներ՝ Վեդիի փողոցներում
Վեդի համայնքի փողոցների սյուներին փակցված են 44-օրյա պատերազմում զոհված տղաների նկարները։ «Մեր հերոսը»,- ահա այսպես է գր...
Թուրքիայի երկնքում աստղակերպ է պայթել, որը երևացել է նաև Կոտայքի մարզում
Թուրքիայի երկնքում՝ հյուսիսային Տրապիզոն նահանգում տեղի է ունեցել խոշոր աստղակերպի պայթյուն։ Արտասովոր երևույթին ե...
Արցախում գազամատակարարումը ամբողջությամբ վերականգնված չէ
Ստեփանակերտում գազամատակարարումը վերականգնվել է, արդեն ԱԳԼՃԿ-ներն աշխատում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազ...