Ռուսաստանում ձերբակալված հայ վարձկան Արմեն Բալյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման. Զախարովա
2024 թվականի հոկտեմբերին Ռուսաստանում ձերբակալված հայ վարձկան Արմեն Բալյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի դատարանները շարունակում են դատապարտել ուկրաինացի նեոնացիստներին։ Գերեվարված Ուկրաինայի զինված ուժերի զինյալները երկարատև ազատազրկման են դատապարտվել Կուրսկի մարզում քաղաքացիական անձանց և ռուս զինծառայողների դեմ կատարված հանցագործությունների համար։ Օլեգ Արտյուխը ստացել է 26 տարվա, Ալեքսանդր Մոկրիենկոն՝ 17 տարվա, Վիտալի Մելիցկին և Վյաչեսլավ Շչուրովը՝ 16-ական տարվա, Տարաս Միլյանը, Վլադիմիր Երոշչենկոն, Դմիտրո Սեմենչուկը, Բոգդան Բոդակը և Արտյոմ Կովալչուկը՝ 15-ական տարվա, իսկ Ալեքսանդր Բաբիչը՝ 14,5 տարվա ազատազրկում։ 2022 թվականի մարտին Մարիուպոլում քաղաքացիական անձանց կանխամտածված սպանության համար «Ազովի» անդամներ Անատոլի Կամիշենկոն և Եվգենի Վինտովկինը դատապարտվել են 22-ական տարվա ազատազրկման», - ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ «Մեծ Բրիտանիայից և Արգենտինայից եկած լեգեոներներ» Ուիլյամ Փեյջը և Սեբաստիան Կասերեսը հեռակա կարգով դատապարտվել են 14 և 6 տարվա ազատազրկման։
Նմանատիպ հոդվածներ
Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել մայիսի 9-ին Մոսկվայում․ ռուս փորձագետ
Ալիևն ու Փաշինյանը կարող են խաղաղության պայմանագիր կնքել մայիսի 9-ին Մոսկվայում, որտեղ նրանք հրավիրվել են Հայրենական մեծ...
ՄԱՍԿ-ի ցուցակի առաջին համարը կին է
ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնադրած ՄԱՍԿ կուսակցության արտահերթ համագումարում հաստատվել...
Թբիլիսիում Ալիևի կիսանդրու վրա եռալեզու վահանակ է հայտնվել. «Որդիս, Արցախը Հայաստան է, և վերջ»
Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրու վրա եռալեզու վահանակ է կախվել՝ «Որդիս, Արցախը Հայաստան է, և վերջ» գրությամբ...
Այլ տեղերից սպիրտ է ներկրվել, և դա ներկայացվել է որպես տեղական սպիրտ. Փաշինյան
Կոնյակ արտադրողների համար պետտուրքի չափը 10 մլն դրամից 50 հզր դրամ իջեցնելու վերաբերյալ այսօրվա կառավարության քննարկման...