Այլ տեղերից սպիրտ է ներկրվել, և դա ներկայացվել է որպես տեղական սպիրտ. Փաշինյան
Կոնյակ արտադրողների համար պետտուրքի չափը 10 մլն դրամից 50 հզր դրամ իջեցնելու վերաբերյալ այսօրվա կառավարության քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հետևյալ խնդրին:
«Կարծում եմ, որ կոնյակի որակի առումով ավելի կարևոր է խաղողի հետագծելիության հստակ մեխանիզմ ունենալը: Ինչի մեջ է պրոբլեմը. էն, որ այլ տեղերից սպիրտ է ներկրվել, և դա ներկայացվել է որպես տեղական սպիրտ: Ստեղ պրոբլեմը մենակ կոնյակագործությանը չէ, այլև գյուղատնտեսությանը, էն, որ խաղողի այգիները կտրվել են ու տեղը ցորեն է ցանվել, նաև սրա հետևանքն է: Հետևաբար ինչն է պատճառը, որ հիմա չենք գնում այդ մեխանիզմով, որ մարդն ասում է` էսքան խաղող եմ մթերել, պետք է ապացույց ունենա, որ աշխարհում մեխանիզմները կան, որ խաղողի հումքը հաշվառվում է, և տեսնում ենք` խաղող մարդը մթերել է, թե ոչ: Մենք որոշել էինք, որ պետք է գնայինք այդ ճանապարհով»,- ասել է նա:
Տիգրան Խաչատրյանը պարզաբանել է, որ կարգավորման ճանապարհով են գնում:
Փաշինյանը խոսել է նաև հարկային եկամուտների մասին` ասելով, որ եթե դրանք չեն ձևավորվում, պետք է քաղաքականությունը փոխել:
Նշենք, որ ՊԵԿ նախագահը նախագիծը որակել է՝ հարկային արտոնություն տալ կոնյակ արտադրողներին, ինչի հետ Տիգրան Խաչատրյանը չի համաձայնել:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...