Այս դավաճանը դիմել է կաթողիկոսին՝ խնդրելով, որ դառնա իր անձնական թիկնապահը. Թովմաս Առաքելյանը՝ տեր Արամի մասին
2019 թվականն էր, ճեմարանական էի: Սկսվել էր Հայոց Եկեղեցու դեմ փոքրիկ խմբակի առաջին հարձակումը: Մի քանի թափթփուկ գրավել էին Վեհարանը: Այս մասին գրել է Տավուշ թեմի հոգևորական Թովմաս Առաքելյանը:
«Իր իսկ եղբայրների դեմ ցուցմունքներ տված այս դավաճանը դեռ ձեռնադրված չէր: Բոլորիս ներկայությամբ դիմեց կաթողիկոսին, խնդրելով, որ դառնա իր անձնական թիկնապահը: Հայրապետն ասաց, որ կարիք չունի թիկնապահների: Բոլորս ապշած էինք շողոքորթության այդ նոպայից:
Այսօր նա հայտարարել է, որ կապ չունի բերման ենթարկված հոգևորականների հետ, քահանաներն էլ իր հետ կապ չունեն: Բա ու՞մ հետ կապ ունես, փաշազադեի՞: Անամոթ...»,- գրել է նա:
Հիշեցնենք`Իրազեկ քաղաքացիների միավորումը հայտարարություն է տարածել. «ԻՔՄ-ն պահանջել է քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին Տեր Արամ քահանայի հայտարարությունները:
«Ի պատասխան լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչների հարցերի՝ հայտնում ենք, որ ս.թ. սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգևոր հովիվ քահանա Տեր Արամը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ 2021 թվականին Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներսում եղել է պարտադրանք` քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքներին մասնակցելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Վիճակագրություն՝ քանի ՀՀ քաղաքացի է խուսափել զինվորական պարտադիր ծառայությունից
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ավելի վաղ հանդես էր եկել օրե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տրամաբանական է, որ Կտրիճ Ներսիսյանին չեն հրավիրի. Սարգիս Խանդանյան
Չգիտեմ՝ կգա արդյոք նա կիրակի օրը Ազգային ժողով, թե ոչ։ Այս մասին հուլիսի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իշ...
Թուրքիայում արագացրել են ՀՀ-ի հետ Իգդիրի սահմանային անցակետի բացման աշխատանքները
Թուրքիայում արագացրել են Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքները: Այս մասին հայտնել են Թուրքական ԶԼՄ-ները:...
«Փաստ». Իշխանությունը հիմա էլ փորձագետների «սև ցուցակ» է կազմել
«ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բացահայտ բևեռացման ու սելեկտիվ գործընթացները չեն շրջանցում գրեթե ոչ մի ոլոր...