Պահանջել ենք քննել Տեր Արամի հայտարարությունները․ ԻՔՄ
Իրազեկ քաղաքացիների միավորումը հայտարարություն է տարածել.
«ԻՔՄ-ն պահանջել է քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին Տեր Արամ քահանայի հայտարարությունները.
Ի պատասխան լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչների հարցերի՝ հայտնում ենք, որ ս.թ. սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգևոր հովիվ քահանա Տեր Արամը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ 2021 թվականին Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներսում եղել է պարտադրանք` քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքներին մասնակցելու համար:
Քանի որ հանրահավաքներին մասնակցելը թե՛ հին, թե՛ նոր Քրեական օրենսգրքով արգելված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» սեպտեմբերի 17-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ Դատախազություն՝ խնդրելով քննել հրապարակային արված այդ հայտարարությունը: Ճիշտ այնպես, ինչպես միշտ անում ենք ժողովրդավարական կարգին դեմ ուղղված հանցագործության մասին որևէ հրապարակային խոսք նկատելու բոլոր դեպքերում:
Հայտնում ենք, որ ենթադրյալ հանցագործության կամ դրա հնարավոր կատարողների մասին որևէ այլ տեղեկություն կամ մանրամասներ չունենք:
Հարկ ենք համարում նաև նկատել, որ որևէ հանրահավաքի մարդկանց մասնակցել պարտադրելը կամ դրա համար վճարելը հանցագործություն է, և պետությունը պետք է պայքարի դրա դեմ»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միշուստինի հետ
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել են հեռախոսով։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարությա...
Արագընթաց գնացքով գնում ենք Գյումրի. Փաշինյանն ուղիղ եթերում է
Արագընթաց գնացքով գնում ենք Գյումրի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացմամբ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Խնդրում ենք ներողամիտ լինել անհարմարության համար. Հակոբ Կարապետյան
Միանգամայն ճիշտ են Հրապարակի վերգետնա անցման մատչելիության խնդրից դժգոհողները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևա...
ԱԺ-ում ընթանում է Ալեն Սիմոնյանի և անհետ կորածների հարազատների հանդիպումը
Ազգային ժողովում ընթանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և անհետ կորածների հարազատների հանդիպումը։ Auroranews-ի հաղորդմամբ՝...