Ադրբեջանը Ռուսաստանի համար ամենակարճ ճանապարհն է դեպի Պարսից ծոց․ ՌԴ փոխվարչապետ
Ռուսաստանն, Ադրբեջանը և Իրանը հետաքրքրված են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային նոր միջանցքի և այդ միջանցքի արևմտյան երթուղու ձևավորմամբ։ Այս մասին APA-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Երեք երկրներից յուրաքանչյուրը ջանքեր է գործադրում այս խոշոր նախագիծն իր տարածքում իրականացնելու համար։ Այս նախագիծն իսկապես համաշխարհային նշանակություն ունի։ Քանի որ այսօր մենք ապրում ենք փոփոխվող աշխարհում, տնտեսական կենտրոնը տեղափոխվում է Արևմուտքից դեպի Արևելք և Հարավ։ Հետևաբար, մենք՝ Ռուսաստանում, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը դիտարկում ենք որպես ռուս արտահանողների համար հնարավորություն՝ մուտք գործելու Համաշխարհային Հարավի արագ զարգացող շուկաներ։ Իհարկե, մենք նաև հետաքրքրված ենք այդ երկրներից ապրանքներ ներմուծելով։ Հետևաբար, մենք հետաքրքրված ենք, որ ռուս արտահանողները ունենան ավելի բարենպաստ մրցակցային պայմաններ այդ շուկաներ մուտք գործելու համար։
Ադրբեջանը և Իրանը գտնվում են այնպիսի աշխարհագրական դիրքում, որ սա մեզ համար ամենակարճ ճանապարհն է դեպի Ասիայի և Աֆրիկայի երկրներ, դեպի Պարսից ծոց։ Մենք այս հանդիպումը պլանավորել ենք երկար ժամանակ, մոտ կես տարի, և վերջապես այս հանդիպումը տեղի ունեցավ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Ամենայն հարգանքով Հայաստանի բոլոր նախագահների հանդեպ, բայց նոր առաջնորդների ժամանակն է. Նարեկ Կարապետյան
Մեզ պետք է՝ Հայաստանն ունենա նոր ղեկավար: Այս մասին «Մեր ձևով» շարժման հաշվետու ժողովի ժամանակ ասել է համակարգ...
Ուզում են հետ գան ու վերսկսեն իրենց թալանը. Ռուբինյանը՝ Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքում գրել է.«6 ամիս և 1 օր: Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` ուղիղ այսքան պահանջվեց, ո...
Ռուսաստանն արմատապես վերանայում է իր պարտավորությունները միջազգային կազմակերպություններում․ Լավրով
Ռուսաստանն արմատապես վերանայում է իր պարտավորությունները միջազգային կազմակերպություններում, որտեղ ոտնահարվում են Մոսկվայ...
Ամերիկյան աճուրդն էլ կփակվի. բողոքի նոր ալիք է հասունանալու
Հայաստանում շուտով բողոքի նոր ալիք է հասունանալու։ ԱՄՆ-ից Հայաստան մեքենա ներկրողներն առաջիկայում խնդիրների են բախվելու...