Ամերիկյան աճուրդն էլ կփակվի. բողոքի նոր ալիք է հասունանալու

Հայաստանում շուտով բողոքի նոր ալիք է հասունանալու։ ԱՄՆ-ից Հայաս­տան մեքենա ներկրողներն առաջիկայում խնդիրների են բախվելու։ Ըստ «Ժողո­վուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ օգոստոսի 20-ից նրանց անձնական էջերը կփակվեն, այսինքն՝ չեն կարողանա մաս­նակցել ամերիկյան աճուրդներին։ Բանն այն է՝ ամերիկյան աճուրդների առաջարկ­ներն ավելի հետաքրքիր են, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ձեռք բերել մեքենան անհամեմատ ավելի մատ­չելի գներով։ Ինչպես հայտնի է, ավելի քան մեկ շաբաթ է՝ ավտոմեքենա ներկ­րողների համար ճապոնական աճուրդ­ներն են փակված։  

«Ժողովուրդ» օրաթեր­թը գրել էր, որ ներմուծողների մեծ մասի (որոնք մի քանի տարի է, ինչ օգտվել են ճապոնական աճուրդներից) անձնական էջերը (դրանցով նրանք մասնակցում են աճուրդներին) օրեր առաջ փակվել են։ Միայն հատուկենտ ընկերություններ կան, որոնց դեռ հաջողվում է մասնակցել այդ աճուրդներին, այն էլ հայտնի չէ, թե մինչեւ երբ։ Ըստ փորձագետների՝ ստեղծված իրավիճակի պատճառը 2020 թվականի հունվարի 1–ից նոր մեքենաների մաքսա­տուրքի նախատեսվող թանկացումն է։ Եւ ճապոնական աճուրդների դիլլերներն իրենց հերթին չեն խոստանում, որ կարող են հինգ-վեց ամսվա ընթացքում մեքենան տեղափոխել Հայաստան, կարող է չհասցնեն մինչեւ Նոր տարի։ 

 

Քաղաքականություն