Պատմական հնարավորություն Հայաստանի համար. ամեն ինչ մեր ձեռքերում է

Սպասվում է պատերազմ երեք միավորի համար: Աշխարհի առաջնության ընտրական փուլի Իռլանդիայի հավաքականի դեմ հանդիպումից առաջ երեկ հայտարարել էր Հայաստանի ազգային թիմի մարզիչ Եղիշե Մելիքյանը: Այսօր ժամը 22:45-ին Հայաստանի հավաքականը Դուբլինում կմրցի իռլանդացիների հետ և հաղթանակի դեպքում իրական` պատմական հնարավորություն կստեղծի առաջին անգամ ընտրական մրցաշարերում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու: Խմբում երկրորդը լինելու պարագայում մեր ընտրանին դուրս կգա փլեյ-օֆ և կշարունակի պայքարն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղագրի համար:


Նշենք, որ այս պահին ևս Մելիքյանի գլխավորած թիմը ունի այդ պատմական հնարավորությունը: Փորձենք հասկանալ ինչ է անհրաժեշտ հաջողության հասնելու համար: Ընտրական փուլում երրորդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով խմբում երրորդն է և ընդամենը մեկ միավորով է զիջում երկրորդ տեղում գտնվող Հունգարիային: Վերջին` 4-րդ տեղում գտնվող Իռլանդիան վաստակել է մեկ միավոր: Առաջին տեղում գտնվող Պորտուգալիան այսօր սեփական հարկի տակ մրցելու է Հունգարիայի հետ և հաղթանակի դեպքում ժամանակից շուտ կապահովի առաջին հորիզոնականը: Բոլորս ենք հասկանում, որ այս մրցավեճում Հունգարայի հաղթանակի հնարավորությունները չափազանց փոքր են: Ուստի, Դուբլինում հաղթելու դեպքում Հայաստանի հավաքականը կշրջանցի Հունգարիայի, որի հետ Երևանում մրցելու է նոյեմբերի 13-ին նախավերջին 5-րդ տուրում:


Կարճ ասած առաջիկա երկու խաղերում Իռլանդիային և Հունգարիայի հաղթելու դեպքում Հայաստանը վերջին տուրից առաջ կապահովի իր տեղը երկրորդ հորիզոնականում և պայքարը կշարունակի փլեյ-օֆֆում: Այո, ամեն ինչ մեր ձեռքերում է: Ինչ խոսք խնդիրը բարդ բայց ասել, որ այն իրատեսական չէ ճիշտ չի լինի: Իռլանդիայի հավաքականին հաղթել ենք մեկ ամիս առաջ, իսկ նախօրեին Բուդեպեշտում հունգարացիների դեմ հանդիպումը ցույց տվեց, որ այս մրցակցի դեմ ևս կարելի է պայքարել դրական արդյունքի համար:


Քաղաքականություն

Պատահարներ