Ուկրաինայի իշխանությունները մտադիր են օգոստոսին վերսկսել ֆուտբոլի առաջնությունները

Ուկրաինայի իշխանությունները որոշել են օգոստոսին վերսկսել ֆուտբոլի ազգային առաջնությունը, հայտարարել է Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի (UAF) ղեկավար Անդրեյ Պավելկոն։
Անցած մրցաշրջանում ազգային առաջնությունն ընդհատվեց՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից հետո։ Այն բանից հետո, երբ որոշվեց, որ մրցաշրջանը չի ավարտվի։

 

«Նախագահի՝ Վլադիմիր Զելենսկու  հետ միասին որոշել ենք, որ օգոստոսին կվերսկսենք Ուկրաինայի առաջնությունը։ Ֆուտբոլային մրցումները տեղի կունենան բոլոր մակարդակներում։ Դրանք են՝ Պրեմիեր լիգան, առաջին և երկրորդ պրոֆեսիոնալ դիվիզիոնները, ինչպես նաև կանանց առաջնությունը։ Մենք կսկսենք օգոստոսին, որոշումը համաձայնեցվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ»,- Associated Press-ը մեջբերում է Պավելկոյի խոսքերը։