Պերուում հարյուրավոր նորածինների անվանակոչել են Հալանդի պատվին
Պերուում հարյուրավոր ծնողներ իրենց նորածին երեխաներին անվանակոչել են Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդի պատվին։ Այս մասին հայտնում է France 24-ը։
Պերուի անձնագրային և քաղաքացիական գրանցման ծառայության տվյալներով՝ 468 երեխա կրում է 25-ամյա ֆուտբոլիստի ազգանունը, իսկ ևս 91 նորածին գրանցվել է ամբողջական՝ Էրլինգ Հոլանդ անունով։
Գերատեսչության ներկայացուցիչ Իվան Տորեսի խոսքով՝ տարբեր ֆուտբոլային աստղեր հաճախ ոգեշնչում են պերուացիներին երեխաներին նրանց անուններով անվանակոչելու հարցում։ Նա նշել է, որ Հալանդի անունով գրանցումների թիվը կտրուկ աճել է 2026 թվականի աշխարհի առաջնության մեկնարկից հետո և հատկապես այն ժամանակ, երբ Նորվեգիայի հավաքականը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։
Հոլանդը մրցաշարի ընթացքում արդեն 7 գոլ է խփել 4 խաղում, այդ թվում՝ երկու անգամ աչքի է ընկել Բրազիլիայի դեմ պատմական հաղթանակում՝ օգնելով Նորվեգիային առաջին անգամ հասնել աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։
Պերուում նախկինում ևս երեխաներին անվանակոչել են հայտնի ֆուտբոլիստների պատվին։ Երկրում 3 402 մարդ կրում է Մեսսի անունը, որոնցից 292-ը՝ ամբողջական Լիոնել Մեսսի անունը։ Քրիշտիանու Ռոնալդուի անունով գրանցված է 1 185 մարդ, Յամալի անունով՝ 1 241, իսկ Նեյմարի անունը կրում է 33 809 պերուացի։
Նմանատիպ հոդվածներ
30 միլիոն դոլար արժողությամբ տիրանոզավրի կմախքը կհայտնվի Sotheby’s-ի աճուրդում
Sotheby’s աճուրդի տունը կրկին ներկայացնում է բացառիկ հնագիտական նմուշ․ աճուրդում կհայտնվի «Գաս» անունով տիրանոզավր ռեքսի...
Էմփայր Սթեյթ Բիլդինգի գագաթին ապօրինի բարձրացած զույգը ազատ է արձակվել
Նյու Յորքում Էմփայր Սթեյթ Բիլդինգի գագաթին վտանգավոր մուտք գործած և այնտեղ նշանադրության տեսարան կազմակերպած զույգը բախվ...
Իտալացին աղբն էր նետել 1 միլիոն եվրոյի շահած տոմսը
Իտալիայում տղամարդը պատահաբար աղբն է նետել վիճակախաղի տոմսը, որը շահել էր 1 միլիոն եվրո։ Տղամարդը տարիներ շարունակ խաղաց...
GTA 6․ 1 օրում՝ 3 միլիարդ դոլար․ ինչ է հայտնի սպասվող խաղի մասին
Rockstar Games-ի նոր խաղը՝ GTA VI-ը, դեռ պաշտոնապես չի թողարկվել, բայց արդեն դարձել է համաշխարհային մեծ քննարկման թեմա՝...