Ֆրանսիայի նախկին նախագահը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հոկտեմբերի 21-ին կբանտարկվի, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Ֆրանսիայի նախկին նախագահը «Լիբիական գործով» իր հինգ տարվա ազատազրկումը կկրի Փարիզի 14-րդ թաղամասի Սանտե բանտում, հաղորդում է BBC-ն։
Սեպտեմբերի վերջին Փարիզի դատարանը 70-ամյա Սարկոզիին մեղավոր ճանաչեց Լիբիայի հանգուցյալ բռնապետ Մուամմար Քադաֆիից միլիոնավոր եվրոներ ընդունելու մեջ՝ իր նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու համար, և նրան դատապարտեց հինգ տարվա ազատազրկման։
Նախկին նախագահը հերքել է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ ինքն անմեղ է և իր դեմ հարուցված քրեական հետապնդումը բացատրել է քաղաքական դրդապատճառներով։ Նրա փաստաբանները ծրագրում էին վճռաբեկ գանգատ ներկայացնել։
«Եթե նրանք ուզում են, որ ես բանտում քնեմ, բանտում կքնեմ, բայց կանեմ դա գլուխս բարձր»,- դատավճռի հրապարակումից հետո լրագրողներին ասել է Սարկոզին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը` «Կյանքի պուրակ»-ի մասին
Այնտեղ աշխատանքներ ենք իրակացրել, եթե չեմ սխալվում, ջրի հետ կապված խնդիր կար, խնդիրը լուծել ենք և հիմա անցնում ենք բուն...
Ինչի՞ շուրջ է ընթանում բանակցությունները, ի՞նչ է պահանջում Ադրբեջանը և սեղանին փոխզիջումների ի՞նչ տարբերակներ կա դրված. Տիգրան Աբրահամյան
Երբ իշխանությունը խոսում է բանակցությունների միջոցով Ադրբեջանին Հայաստանի Հանրապետության պետական սահմանից դուրս հանելու,...
Ի՞նչ են քննարկել Եվլախում. «Հրապարակ»
Եվլախում Ադրբեջանի և Արցախի պատվիրակության երեկվա հանդիպումից հետո Բաքուն հայտարարեց. «Քննարկումներ են ծավալվել ենթակառո...
Էրդողանը Կիպրոսի օկուպացված հատվածում նոր օդանավակայան կբացի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 20-ին շահագործման կհանձնի այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հա...