Ի՞նչ են քննարկել Եվլախում. «Հրապարակ»
Եվլախում Ադրբեջանի և Արցախի պատվիրակության երեկվա հանդիպումից հետո Բաքուն հայտարարեց. «Քննարկումներ են ծավալվել ենթակառուցվածքների վերականգնման, Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման և Ադրբեջանի սահմանադրության, օրենքների հիման վրա Ղարաբաղի հայ բնակչության գործունեության կազմակերպման վերաբերյալ»:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, հիմնականում հումանիտար հարցեր են քննարկվել, ամենակարևոր՝ արցախցիների հետագա ճակատագրի հետ կապված հարցերին անդրադարձ չի եղել։ Ըստ Բաքվի՝ բավարարվել է Ղարաբաղի հայերի խնդրանքը՝ մարդասիրական օգնություն տրամադրել՝ պարենային ապրանքների և վառելիքի տեսքով։ Ըստ Արցախի աղբյուրների, առաջնահերթ քննարկվել են վերջին օրերի զոհերի դիակների դուրսբերման և հարազատներին հանձնելու հարցերը, ինչպես նաև՝ հումանիտար խնդիրների հետ կապված տեսական հարցեր։
Արցախում կարծում են, որ Ադրբեջանը կարևոր խնդրին չի անդրադարձել` մի պատճառով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում առաջիկա ժամերին պետք է քննարկվեր Արցախի հարցը։ Նշենք, որ Ադրբեջանից հանդիպմանը մասնակցել են Ալիևի հատուկ ներկայացուցչի տեղակալ Ռամին Մամեդովը, Բաշիր Հաջիևը և Իլկին Սուլթանովը։ Արցախի պատվիրակության կազմում են եղել Սերգեյ Մարտիրոսյանը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը, ով նախկինում էլ է Արցախի կողմից բանակցողը եղել և ռուս խաղաղապահների հետ սերտ կապեր ունի: Նրա որդին 44-օրյա պատերազմում անհետ կորածների թվում է, ինչպես նաև ԱԺԿ պատգամավոր Դավիթ Մելքումյանը։ Ի սկզբանե որոշել են պետնախարար Արթուր Հարությունյանին ուղարկել բանակցելու, սակայն Ադրբեջանը մերժել է նրա թեկնածությունը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է թե ինչ է եղել ռուսական բեռնատարներում․ ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահներն ապահովել են մարդասիրական օգնության առաքումը ԼՂ բնակչությանը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով, այդ...
Ջեյհուն Բայրամովն իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանին ղարաբաղյան գորգ է նվիրել
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանին Ղարաբաղյան գորգ է նվիրել։ Այս մասին հայ...
«Բաքուն գնահատում է ՀՀ ղեկավարության քաղաքական կոմպետենտությունը և ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»․ Ալիև
Նախկինում Հայաստանի ղեկավարությունը հայտարարում էր, որ «Ղարաբաղը Հայաստան է», հիմա ասում են՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»,- այդ...
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակը
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել է Լեռնային Ղարա...