Դատավորը, ստանալով նյութերը, արդեն իսկ էական խախտում է թույլ տվել․ Սամվել Կրապետյանի փաստաբանական խումբ
2025 թ. հոկտեմբերի 13-ին՝ աշխատանքային օրվա ավարտին, Հակակոռուպցիոն դատարանից տեղեկացվեցինք, որ ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը մակագրվել է դատավոր Վ. Դոլմազյանին: Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը։
«Հիշեցնենք, որ քննիչի կողմից այն ներկայացվել էր դեռևս հոկտեմբերի 11-ին, և այսքան տևական ժամանակ պահանջվեց մակագրման «թեկնածու» գտնելու համար: Դատավորը, ում մակագրվել է այս ակնհայտ անհիմն միջնորդությունը, հանրությանը հայտնի է որպես հնչեղություն ստացած գործերով, բացառապես իշխանահաճո որոշումներ կայացնող Դատավոր: Առավել ուշագրավ է այն, որ Դատավորը, ստանալով նյութերը, արդեն իսկ էական խախտում է թույլ տվել՝ 24 ժամից պակաս ժամկետում նիստ նշանակելով: Ի դեպ, հրատապության հարցը սույն դեպքում առհասարակ բացակայում էր, քանի որ կալանքի ժամկետը լրանում էր հոկտեմբերի 18-ին:
Այս գործողությունները ևս որևէ իրավական տրամաբանությունից դուրս են: Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելի հանգամանքը հաստատված է. իրավունքների նման ծավալի կոպիտ խախտումներն ակնառու են և աննախադեպ»,-ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը պատասխանել է Սերժ Սարգսյանի՝ կապիտուլյացիայի վերաբերյալ հայտարարությանը
Այն փաստաթուղթը, այն պայմանավորվածությունը, որ արձանագրում է ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազ...
«Ժամանակ»․ Ո՞ւմ և ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հրահանգել «հանգստանալ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն հրահանգել է «հանգստանալ» բոլոր նրանց, ովքեր մտադիր են եղել հե...
«Աստված չանի էն անհանգստությունները, որոնց մասին չեմ կարող խոսել՝ իրականան». Աղազարյան
Բացի պատգամավորի մանդատի շուրջ զարգացումներից և իրեն ուղղված ՔՊ-ականների մեղադրանքներից, ուրիշ ի՞նչ խնդիր ունի Հովիկ Աղա...
ՔՊ-ում սրտատրոփ սպասում են ընտրությունների վերջնարդյունքներին․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ում սրտատրոփ սպասում են կիրակի օրվան, երբ կհրապարակվեն ընտրությունների վերջնարդյունքները...