Թրամփը Զելենսկու հետ քննարկել է «Tomahawk» հրթիռներն Ուկրաինա մատակարարելու հարցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, նրանք քննարկել են Ուկրաինայի կողմից հեռահար գործողության «Tomahawk» հրթիռներ ձեռք բերելու հնարավորությունը, հաղորդել է Axios-ը՝ հղում կատարելով տեղեկացված աղբյուրներին։
«Tomahawk» հրթիռներն Ուկրաինային հնարավորություն կտան հարվածել Ռուսաստանի տարածքի խորքը, այդ թվում՝ Մոսկվային, ուկրաինացիները պնդում են, որ դրանք կօգնեն բանակցային սեղանի շուրջ բերել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին։ Աղբյուրները չեն նշել որեւէ վերջնական որոշման կայացման մասին։
Ըստ աղբյուրներից մեկի՝ հեռախոսազրույցը տեւել է մոտ 30 րոպե։ Զելենսկին իր հայտարարության մեջ այն բնութագրել է «շատ դրական եւ արդյունավետ»։
Զելենսկին շնորհավորել է Թրամփին Գազայի հարցում խաղաղության համաձայնագրի կապակցությամբ եւ ասել, որ եթե այս պատերազմը հնարավոր լինի ավարտել, «ապա, անկասկած, կարող են դադարեցվել նաեւ այլ պատերազմներ, այդ թվում՝ Ռուսաստանի հետ պատերազմը»։
Հավելենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ «մոտավորապես որոշում է կայացրել»՝ ՆԱՏՕ երկրներին վաճառել հեռահար գործողության «Tomahawk» հրթիռներ Ուկրաինա մատակարարելու մասին։ Թրամփը նշել է, որ ցանկանում է իմանալ, թե ինչ են պլանավորում անել ուկրաինացիները հրթիռներով՝ նախքան դրանց մատակարարումն սկսելը։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինան սկսել է պատրաստվել ընտրություններին
Գերագույն Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը հայտարարել է պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո ընտրություններ անցկացնելու վ...
Հեռուստացույցը կանխիկով գնեցի. Արարատ Միրզոյան
«Ապառիկներ, վարկեր ունեի ու հիմա էլ ունեմ։ Իմ հաշվին ԴԱՀԿ-ի կողմից կալանք էր դրվել, որովհետև մեքենան ոչ ճիշտ վայրում կայ...
Երբ է նախատեսվում Շառլ Ազնավուրին նվիրված հուշարձանի բացումը
Ամիսներ առաջ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթում հաղթեց «Լա Բոհեմ»-ը:Դավիթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինքը թող Աստծուն հավատա, ինձ հավատալ պետք չի, այ ցավդ տանեմ». Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի մասին
Հայտարարում եմ պաշտոնապես, ես երբեք ոչ մեկի չեմ լիազորել եւ չեմ միջնորդել եւ նման հարց չեմ բարձրացրել: Այս մասին, այսօր՝...