Մենք շարունակելու ենք մեր պայքարը. քաղաքական հետապնդումները՝ փաստերով․ միջազգային իրավաբան
Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը գրում է․
«Հայաստանում քաղաքական հետապնդումների մասին ես խոսում եմ փաստերով։
Երբ իշխանությունը թիրախավորում է իր քաղաքական հակառակորդներին, օրենքը դառնում է զենք, իսկ դատարանը՝ մահակ։ Սամվել Կարապետյանի ձերբակալությունն ու նրա դեմ հարուցված գործը, դրան հաջորդած ՀԷՑ-ի հետ կապված գործընթացները հենց քաղաքական պատիժ են, քանի որ նա համարձակություն ունեցավ պաշտպանելու Հայ Առաքելական Եկեղեցին և ազգային արժեքները։ Փաստերը մերկացնում են դրանք։
Հենց այն օրերին, երբ Կարապետյանը կալանավորվեց, կառավարությունը հրատապ կարգով և օրենքի կոպիտ խախտումներով փորձեց բռնազավթել «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» (ՀԷՑ) ընկերության կառավարումը։ Սա ուղղակի հարձակում է մասնավոր սեփականության վրա, որը թելադրված է բացառապես քաղաքական վրեժխնդրությամբ։
Մենք գործողությունները նախաձեռնեցինք՝ հիմնվելով ՀՀ-ի և Կիպրոսի միջև Ներդրումների Պաշտպանության մասին միջազգային համաձայնագրի վրա։
Արդյունքում․
Ստոկհոլմի Առևտրային Պալատի Արբիտրաժային Ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժը կայացրել է որոշում, որը պարտավորեցնում է ՀՀ կառավարությանը՝
- Ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի դեմ ընդունված նոր օրենքների դրույթների կիրառումից։
- Դադարեցնել ընկերության բռնագրավման հետագա ցանկացած քայլ։
Այս որոշումը ցույց է տալիս, որ Հայաստանի գործողությունները լուրջ կասկածներ են առաջացնում միջազգային իրավունքի տեսանկյունից։ Միջազգային դատական մարմինը կանգնեցնում է ՀՀ իշխանությունների անօրինականությունը։
ՀՀ կառավարության կողմից այս պարտադիր որոշումը չկատարելը ոչ միայն ծանրակշիռ միջազգային հետևանքներ կունենա, այլև հերթական ապացույցը կդառնա, որ նրանց համար օրենքի գերակայությունը դատարկ խոսք է միայն։
Հայաստանը պետք է հարգի միջազգային արդարադատությունը։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը հանուն արդարության»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
«Լիդիան Արմենիան» հայտարարություն է տարածել
Երեկ Ամուլսարի ճանապարհները ապօրինի շրջափակած անձանց խումբը հերթական աղմուկի ու ապատեղեկատվության ալիքն էր բարձրացրել` շ...
Խաղաղապահներն այցելել են Տավուշի մարզ, բայց թե ինչ նպատակով են եկել, որևէ մեկը չգիտի. Ազատամուտ համայնքի ղեկավար. Tert
Ռուս խաղաղապահներն այցելել են Տավուշի մարզ, բայց թե ինչ նպատակով են եկել, որևէ մեկը չգիտի, քանի որ որևէ պաշտոնական հայտա...
«Ուժեղ ՀՀ-ն ավելի շատ հնարավորություններ կունենա ընտրելու իր գործընկերներին և դաշնակիցներին»․ ԱՄՆ պետքարտուղարություն
Հայաստանի մասնակցությունը 2021 թվականի Հանուն ժողովրդավարության գագաթաժողովին վկայում է նրա մասին, որ ԱՄՆ-ը ճանաչում է վ...
Երևանի քաղաքապետարանում կորոնավիրուսով վարակման դեպքեր կան․ քաղաքապետ
Երևանի քաղաքապետարանի մի քանի աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մաս...