Իսրայելը հրաժարվում է ազատ արձակել պաղեստինցի ամենահայտնի առաջնորդին. ՀԱՄԱՍ-ը արձագանքել է
Պաղեստինի ամենահայտնի առաջնորդ Մարվան Բարղութին ներառված չէ բանտարկյալների թվում, որոնց Իսրայելը մտադիր է ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների դիմաց՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնության շրջանակում: Այս մասին հայտնում է The Associated Press-ը:
Իսրայելը նաև մերժել է ազատ արձակել այլ բարձրաստիճան բանտարկյալների, որոնց ազատ արձակումը ՀԱՄԱՍ-ը վաղուց էր պահանջում:
Նշվում է, որ դեռ պարզ չէ՝ Իսրայելի կառավարության պաշտոնական կայքում հրապարակված մոտ 250 բանտարկյալների ցուցակը վերջնակա՞ն է, թե՞ ոչ:
ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Մուսա Աբու Մարզուկը հայտնել է, որ իրենք պնդում են Բարղութիի և այլ բարձրաստիճան անձանց ազատ արձակումը:
Հավելենք՝ այս հարցով միջնորդների հետ բանակցություններ են ընթանում: Իսրայելը Բարղութիին համարում է ահաբեկչության առաջնորդ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օպերատիվ ծառայողը ծառայությունն իրականացնում է ծածուկ եղանակով. Խաչատրյան
Խորհրդարանը շարունակում է քննարկել Կառավարության ներկայացրած՝ «Ոստիկանության գվարդիայի մասին» և կից ներկայացված օրենքներ...
Վաղվանից Բաղրամյան պողոտան կբացվի. Բագրատ Սրբազան
Վաղվանից Բաղրամյան պողոտան կբացվի. հայտարարեց Բագրատ Սրբազանը։«Վաղվանից այս ավանը չի լինելու։ Մեր 4-օրյա գործընթացն ավար...
Գևորգ Կոստանյանը խոստացված 20 օրը լրանալուց հետո «Մարտի 1-ի գործով» չի ներկայացել ՀՔԾ
Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը չի ներկայացել Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին Hetq-ի հարցին ի պատասխան ա...
Էրդողանը կժամանի Կիև․ կողմերի միջև կան բազմաթիվ խնդիրներ․ պատգամավոր
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Ուկրաինա։ Պաշտոնական Կիևը ներկայումս պատրաստվում է այս այցին։ Այս մասին «...