Հյուսիսային Կորեան զորահանդես է անցկացրել՝ ցուցադրելով իր նոր միջմայրցամաքային հրթիռը
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հսկել է նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ցուցադրման մեծ զորահանդեսը, որը տեղի է ունեցել միջազգային պաշտոնյաների առջև։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի պետական լրատվամիջոցին:
Զորահանդեսը նշանավորել է իշխող Աշխատավորական կուսակցության հիմնադրման 80-ամյակը:
Զինվորական շքերթի ժամանակ միջուկային զենք ունեցող Հյուսիսային Կորեան ցուցադրել է իր գերժամանակակից Hwasong-20 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը:
Տոնակատարությանը մասնակցելու նպատակով Փհենյան են ժամանել Չինաստանի վարչապետ Լի Ցյանը, Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ պատվիրակություն Ռուսաստանից, ինչպես նաև Վիետնամի կոմունիստական կուսակցության ղեկավար Տո Լամը:

Նմանատիպ հոդվածներ
Արդյո՞ք Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել Զալուժնիին
Նախագահ Վլադիմիր Զելենսկին տվել է տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսը, որի ընթացքում հայտարարել է, որ Ուկրաինայում մոբիլիզացի...
«Սերբերը չեն հանդուրժի ահաբեկչությունը». ինչ է հայտնի Հյուսիսային Կոսովոյի հակամարտության մասին
Կոսովոյի մասամբ ճանաչված հանրապետությունում ոստիկանության հետ բախումների ժամանակ երեք սերբեր են սպանվել, երկուսը՝ ծանր վ...
Իսրայելը հարվածել է Հորդանան գետի արևմտյան ափին․ կան զոհեր
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարվածներ է հասցրել Հորդանան գետի արևմտյան ափի Ջենին և Թուլկարեմ քաղաքներին։ Ինչպե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսական բանակը լուրջ կորուստներ է կրում առաջնագծում․ Պրիգոժին
«Վագներ» ռազմական մասնավոր կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտնել է, որ ռուսական բանակը լուրջ կորուստներ է կր...